ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.

15.01.2020 15:04 ԹԵՄԱ
Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.

1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից երկու օր անց՝ հունվարի 15-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի և Ժողովրդական դեպուտատների քաղաքային խորհրդի օրգանը՝ «Երեկոյան Երևան» օրաթերթը, լույս տեսավ «Մայրաքաղաքի աշխատավորությունը, ողջ հայ ժողովուրդը ցնցված են Բաքվում հայերի նկատմամբ կատարված նոր ոճրագործություններից և վճռականորեն պահանջում են վերջապես բռնել հանցագործի արյունոտ ձեռքը» գլխագրով:

Հունվարի 12-ից 18-ը Արցախի հետ շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Երեկոյան Երևան» օրաթերթ -  հունվարի 15

Բաքուն՝ նոր Սումգայիթ

Բաքվում հայերի ջարդերի մեկնարկից երկու օր անց լույս տեսած «Երեկոյան Երևան» օրաթերթի հերթական համարը գրեթե ամբողջովին ողողված էր հայ մտավորականների և հրապարակախոսների բաց նամակներով, որոնք ուղղված էին ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին: Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի և բարձրագույն ղեկավարության այլ անդամների լուռ համաձայնության ներքո կատարվող ջարդերն ուղղակիորեն համեմատվում էին 1988թ. Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպված եղեռնի հետ:

«                                                           ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉՏԵՍԱՔ,

ԹԵ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ

Այս խոսքերն ուղղված են կենտրոնական իշխանություններինայոդուք չտեսաքդուք չուզեցիք տեսնելթե ուր է տանում սումգայիթըԵվ խնդրեմ՝ Բաքունոր սումգայիթԳազազած ամբոխը հին բնազդներով արել է իրենըՈղբերգությունը կրկնվել է նույն արյունոտ արարներովՄիջնադարը նորից վերադարձել է մեծ վերափոխումների 20-րդ դարըՄի՞թե վերջը չկամի՞թե վարագույրը չի իջնելու:

Բաքունայոնոր սումգայիթ էԹե՞ սումգայիթն էր ԲաքուՃիշտը վերջինն էԲաքվում է չարյաց բույնը որջըԱյստեղ է ստորգետնյա այն մութ ուժըորը վերջապես պետք է գետնի երես հանել և ոչ թե կոծկել ամեն ինչինչպես դա արվեց ՍումգայիթումՄենք հիմա քաղում ենք չպատժված սումգայիթականության դառը պտուղըԳոնե հիմա իրատես ու հեռատես լինենք:

Բաքվում հայերի ջարդերից 30 տարի է անցել

ԱՄարկոսյան

Նոր Նորքի 6-րդ մ/շ»

«Որովհետև չտեսաք, թե ուր է տանում Սումգայիթը» վերնագրով հրապարակախոսության տրամաբանական շարունակությունն է դարձյալ թերթի առաջին էջում տպագրված, գիտաշխատող Ռ. Ալեքյանի հոդվածը:

«                                                           ՉՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՑԱՆՔԸ

ՆՈՐ ՀԱՆՑԱՆՔ Է ԾՆՈՒՄ

Հիմա՞ ինչով պետք է սքողենք այս նոր եղեռնագործությունըԵվ ինչո՞ւ սքողելհանուն նոր սումգայիթների՞Հանուն այս անգամ էլ «ինտերնացիոնա՞լ» Բաքվի պատվինամուսիինչի խրատը մեզ ձեռքը սրտին անում էր ՎեզիրովըԱդրբեջանի ժողովրդական ճակատի «նամուսով» ղոչիներին պե՞տք է վերջապես դաս տալայնպիսի դասոր կա՛մ սովորում ենկա՛մ չեն սովորումորովհետև ուրիշ դաս չկաայլընտրանք չկաՄի՞թե դա դժվար է հասկանալ:

Ես խորապես համոզված եմ. հենց այն, որ Սումգայիթը, Խոջալուն, Կիրովաբադը, Ադրբեջանի մյուս արյունոտ վայրերը արժանի հակահարված չստացան, վերջնականապես թևեր տվեց նրանց, ովքեր երեկ հայ էին մորթում արդեն Բաքվում: Այդպես է, չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում:

Ռ. Ալեքյան

Գիտաշխատող»  

Գորբաչովն աչք է փակում դաժան սպանդի վրա

Հունվարի 14-ին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն Խորհուրդը նամակով դիմել էր ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին, խնդրելով՝ հայ ազգաբնակչության ապահովման ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ, կանխելու բարբարոսական հարձակումները, որոնք կարող էին ամբողջ ռեգիոնում հանգեցնել անուղղելի, աղետալի հետևանքների: Հսկա պետության տարածքում այդ գերտերության անդամ երկու ժողովուրդների միջև տեղի ունեցող արյունալի բախումները, մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ իրականացվող սպանդը կանխելու փոխարեն, ԽՍՀՄ ղեկավարն այդ օրերին խիստ զբաղված էր Վիլնյուսում բանվորների և մտավորականների հետ հանդիպումներով և երկար ելույթներ ունենալով:

«                                               ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ

ընկ. ՄԻԽԱՅԻԼ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

Հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի ծայրահեղական ուժերի կողմից բացարձակ զինված գործողությունների հետևանքով Բաքվում, Շահումյանի և Խանլարի շրջաններում, Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերում և այլ բնակավայրերում ստեղծվել է արտակարգ դրություն: Կան մարդկային զոհեր, հրկիզումներ շրջափակվում են ճանապարհները և կամուրջները, բռնությամբ պատանդներ են վերցվում: Տուժում են անմեղ երեխաներ, կանայք և ծերունիներ: Այդ ամենը Հայաստանում հասցրել է իրադրության ծայրահեղ սրման: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ստիպված եղավ ընդհատել նստաշրջանի աշխատանքը: Հաշվի առնելով ռեգիոնում ստեղծված իրավիճակը, հանրապետության Գերագույն խորհուրդը դիմում է Ձեզ հայ ազգաբնակչության ապահովման ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ, կանխելու բարբարոսական հարձակումները, որոնք կարող են ամբողջ ռեգիոնում հանգեցնել անուղղելի, աղետալի հետևանքների:

Հունվարի 5-ից 11-ը Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 125 անգամ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ      ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ »

«Երեկոյան Երևան» օրաթերթի հունվարի 15-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը մեկ ամսով դադարեցնելու որոշման, և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА