o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը

15.01.2020 13:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը

ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամի լուծումը ոչ թե ՍԴ դատավորներին որպես «կաշառք» թոշակ առաջարկելը պետք է լինի, այլ իշխանությունների կողմից ՍԴ անկախության կարևորության գիտակցումը։

«Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության հետ որևէ առնչություն չունի

Այսօր մեր Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ հատկապես ոչ իշխանական իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը շարունակում է մնալ ՍԴ-ն, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։ Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ մեր Երկրում ներկայումս անկառավարելի քաղաքական քաոս է տիրում, և մեր երկրում ողջ պետական ապարատը սպասարկում է մեկ անձի՝ Նիկոլի քաղաքական քմահաճույքը։ Այսինքն` եթե ՍԴ դատավորներն այս նախագիծն «ՍԴ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը» ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում հրաժարական տան, կստանան ամսական որոշակի կենսաթոշակ։ Միանշանակ է, որ մարդուն անհնար է պարտադրել, որ նա անցնի թոշակի, եթե չի հասել համապատասխան տարիքի․ վաղ կենսաթոշակի անցնելը պետք է լինի անձի համաձայնությամբ` չպետք է դատավորներին դնեն այն իրավիճակի մեջ, որ ստիպված դիմեն այդ քայլին։ Եթե այս հարցին նայենք ոչ իրավաբանորեն, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք սոցիալական արդարության խնդրի հետ։ Ակնհայտ է նաև այն, որ ՍԴ-ում ընթացող զարգացումները բացահայտ քաղաքական նկրտումներ են, ուրիշ ոչինչ, վաղ կենսաթոշակի ուղարկելով՝ լուծում չեն ստանում, ավելին` ի հեճուկս օրվա իշխանությունների՝ այն իրավաբանները, որոնք աշխատում են ՍԴ-ի հետ, դիմումներ ներկայացնում ու ստանում համապատասխան պարզաբանումներն ու պատասխանները, չեն կարող ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Իսկ այն «իրավապաշտպաններն» ու պալատական «սահմանադրագետները», ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շարունակում են պնդել, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ․ նրանք իրավական գործընթացները չափում են քաղաքական բանաձևերով, ինչն անընդունելի է իրավական հարցերի մասին խոսելիս։ Պարզ է մի բան․ այս կերպ իշխանությունը ՍԴ-ում արհեստականորեն ստեղծում է իրական ճգնաժամ, կամ որ նույնն է՝ կեղծ ՍԴ ճգնաժամի պատրվակով գնում է իրական ճգնաժամի: Չնայած իշխանությունը պնդում է, որ ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ոչ մի կապ չունեն Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի հետ, սակայն ակնհայտ է, որ դա մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ այդ ամենն ուղղակիորեն շաղկապված է Թովմասյանի անձի հետ։ Յուրաքանչյուր ապաքաղաքականացված և քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունեցող անձնավորության համար միանշանակ պարզ է, որ սա ոչ այլ ինչ է, քան հերթական պոպուլիզմի դրսևորում, քանի որ բնական է, որ որևիցե մարդու չէր հետաքրքրում ու հիմա էլ հետաքրքիր չէ, թե ինչ գործունեություն է ծավալել Հրայր Թովմասյանը կամ մեկ այլ նախարար իր ղեկավարած տարիներին, և եթե այդ անձը չլիներ Թովմասյանը, կամ, ավելի կոնկրետ, իշխանության համար անցանկալի ՍԴ նախագահը, ոչ ոք և ոչինչ չէր հիշի։ Հա ի դեպ, օդում կաղված լուրերի Նիկոլը փոշմանել է, Հրայր Թովմասյանին կփոխարինի ոչ թե Վահե Գրիգորյանը այլ Վլադիմիր Վարդանյանը, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել է։

Հ.Գ. Հիշողության թարմացում, «վաղ կենսաթոշակի» մոդելը Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում արժանացել էր բավականին խիստ մոտեցման դատական իշխանության նկատմամբ նման տեսակի մոդելների իրացման մասով:

Հ.Գ.Գ. Թե բա ճնշում չկա «անկախ հանգամանքից՝ Թովմասյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվեր, քանի որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում» Աժ նախագահ Արարատ Միրզոյան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА