ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան Էթ-Թաջի ռազմաբազան

15.01.2020 17:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան Էթ-Թաջի ռազմաբազան

Բաղդադի հյուսիսում տեղակայված Էթ-Թաջի ռազմաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմական անձնակազմի կողմից, հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդել է Al-Hadath-ը՝ վկայակոչելով Al Sumariya հեռուստաալիքի անանուն աղբյուրին։ Ավելի ուշ իրաքյան բանակը հաստատել է հրթիռակոծման մասին տեղեկատվությունը, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է «ՊԱՏՐԻՈՏ» ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐԱՔՈՒՄ

Հեռուստաալիքների տվյալներով՝ արձակվել է 5 հրթիռ: Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրաքի զինված ուժերը հայտնել են, որ հրետակոծումը տեղի է ունեցել հրթիռային բազմակի համակարգերից: Դեռ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА