ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրով.ՌԴ-ն, Իրանը եւ Չինաստանը զորավարժություններում մշակել են տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովումը

15.01.2020 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրով.ՌԴ-ն, Իրանը եւ Չինաստանը զորավարժություններում մշակել են տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովումը

Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները, որոնք դեկտեմբերին անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում, կոչված էին տարածաշրջանում անվտանգության ապահովման մշակմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել»

«Վերջերս զորավարժություններ ենք անցկացրել Չինաստանի եւ Իրանի հետ: Զորավարժություններն ուղղված էին տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը»,- ասել է նա:

2019 թվականի դեկտեմբերի 27-30-ը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժություններն անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում՝ «Ծովային անվտանգության գոտի» ծածկագրային անվանմամբ: Ռուսաստանը զորավարժություններին ուղարկել էր Բալթյան նավատորմի ռազմանավերի ջոկատ «Յարոսլավ Մուդրիյ» պարեկային նավի, «Ելնյա» լցանավի եւ «Վիկտոր Կոնեցկի» փրկարար քարշակի կազմում:

Իրանի բանակի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժությունները կլինեն ոչ վերջին զորավարժությունները, որ համատեղ կանցկացվեն երեք երկրների կողմից: Ընդ որում՝ նա շեշտել է, որ եռակողմ կոալիցիա ստեղծելու մասին խոսք չկա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА