o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայհոյելու նոր սեզոնը մեկնարկել է. կառավարության աշխատակիցներին պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» «Իրատես»

15.01.2020 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայհոյելու նոր սեզոնը մեկնարկել է. կառավարության աշխատակիցներին պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Մեր տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում:

«Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից. Սուրեն Պապիկյան

Կեղծ եւ իրական օգտատերերը պետք է սկսեն վարչապետի քայլերը փառաբանել, բայց ամենակարեւորը` բոլոր հնարավոր ձեւերով չեզոքացնել ընդդիմախոսներին, նրանց սեւացնել, հիշեցնել, թե ով էին մինչեւ հեղափոխությունը:

Այս ամենը սկսել է կառավարության աշխատակիցներին հունից հանել, քանի որ նրանց պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» եւ դառնալ վահան Փաշինյանի ու ընդդիմադիրների միջեւ: Ոմանք հակադիր ճամբարներում ունեն ընկերներ, ծանոթներ ու չեն ցանկանում սոցիալական հարթակում դառնալ վարչապետի քարոզչական խամաճիկը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА