o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում համար է 2020-ը հոբելյանական

15.01.2020 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ում համար է 2020-ը հոբելյանական

 Հայ արվեստի ու մշակույթի մի շարք երախտավորների համար 2020-ը հոբելյանական է: Իսկ թե որքանով պետական մակարդակով կմեծարեն հայ բեմի, էկրանների, ու գրչի վարպետներին, ցույց կտա ժամանակը: «Իրավունքը» փորձել է պարզել ու իր ընթերցողներին ներկայացնել այս տարվա հոբելյարներին:

Դադարեցվել է Երևանի Նար-Դոսի, Խորենացու, Տիգրան Մեծի, Քրիստափորի փողոցների գազամատակարարումը

 

- Հունվարի 1-ին ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ տոնեց ծննդյան 75-ամյակը:

- Դրամատուրգ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ համար եւս այս տարին հոբելյանական է, հունվարի 9-ին նա տոնեց իր ծննդյան 70-ամյակը:

- Հունվարի 20-ին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, շիրազագետ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ կնշի ծննդյան 75-ամյակը:

- Հունվարի 21-ին, ծագումով հայ, ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ ԴՄԻՏՐԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:

Թող Նիկոլն իմանա, որ վերականգնել եք մտածելու ունակությունը. Աննա Մկրտչյան

- Փետրվարի 10-ին Արցախի հերոս, լրագրող, գրող, բժիշկ եւ արձակագիր ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ կտոնի 85-ամյակը:

- Մարտի 3-ին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ կտոնի 95-ամյակը:

- Ապրիլի 19-ին երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:

- Ապրիլի 10-ին ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատոնի դերասան ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կնշի ծննդյան 55-ամյակը:

​​​​​​​«Դստերս ծնունդը մեր ընտանիքն էլ ավելի ամրացրեց». Էմին Մաթեւոսյան (Ֆոտոշարք)

- Հուլիսի 1-ին ՀՀ վաստակավո արտիստ, երգիչ երաժիշտ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԸ, Ձախ Հարութը, կնշի ծննդյան 70-ամյակը:

- Հուլիսի 3-ին բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ կտոնի 80-ամյակը:

- Հուլիսի 16-ին ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատոնի դերասան ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆԸ կտոնի ծննդյան 70-ամյակը:

- Հուլիսի 19-ին կանադահայ կինոռեժիսոր, դերասան ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:

«Մեղավոր եք դուք, որ ձեր էությամբ էդ եք». Դավիթ Մկրտչյան

- Օգոստոսի 19-ին ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ կնշի ծննդյան 75-ամյակը:

- Հոկտեմբերի 3-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային եւ ռուսական կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության դերասան, ռեժիսոր ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ կտոնի ծննդյան 85-ամյակը:

- Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ կտոնի իր ծննդյան 65-ամյակը:

​​​​​​​«2020-ը հայրենաշինության և ազգային կյանքի պայծառացման տարի դարձնենք». Ամենայն հայոց կաթողիկոս

- Դեկտեմբերի 3-ին երգիչ, երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ կնշի ծննդյան 70-ամյակը:

- Դեկտեմբերի 26-ին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ կնշի ծննդյան 65-ամյակը:

 

100-ամյակ

- Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ` Հայաստանում հայտնի է իր «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» ինքնակենսագրական ֆիլմերով:

15.10.1920 -11.01.2002թթ.

Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Վնգստում են պատերազմի թվերին մկան ծակը մտածները». Դավիթ Մկրտչյան

23.09.1920 - 28.03.2012թթ.

- Կոմպոզիտոր ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ

30.09.1920 - 27.05.1998թթ.

 

95-ամյակ

- Հայ բեմի սոխակ, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

09.01.1925 - 13.06. 2016թթ.

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ռեժիսոր, գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

23.03.1925- 21.11.2007թթ.

 

90-ամյակ

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

01.04.1930 - 10.12.2004թթ.

- Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

04.07.1930 - 29.12.1993թթ.

Ինչ է սպասվում թատրոններում տոնական օրերին

- Դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

30.09.1930 - 12.05.2014թթ.

- ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ

22.11.1930 - 26.12.2010թթ.

 

85-ամյակ

- Արձակագիրկինոսցենարիստ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

12.02.1935 - 19.12.2002թթ.

- Հոգեւոր երգիչշարականագետբանասերգրաբարի մասնագետ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

10.03.1935 - 23.01.2007թթ.

- Մնջախաղացկրկեսի արտիստՀՀ ժողովրդական արտիստ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

15.03.1935 - 25.07.1972թթ.

 

75-ամյակ

- Բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

17.02.1945 - 19.07. 2016թթ.

- Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, մուլտիպլիկատոր ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ

30.08.1950 - 24.09.2009թթ. 

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА