o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԹԵ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՏ «ՍՏՎԵՐ ՉԿԱ՚, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ «ՔԵՐԹԵԼ» ԵՆ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻՆ

15.01.2020 12:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵԹԵ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՏ «ՍՏՎԵՐ ՉԿԱ՚, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ «ՔԵՐԹԵԼ» ԵՆ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Երեկ, ամփոփելով հարկային տարին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկ փայլուն միտք հնչեցրեց. «Որպես գաղտնիք, ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր, կարելի է ասել, չկա...»: Բա որտե՞ղ է ստվերը. մանրերի մո՞տ: Չէ, ինչ-որ բան այն չէ: Տեսեք, մանր բիզնեսը իր փոքր հնարավորություններով չի կարող կոռուպցիա առաջ բերել. բարձրաստիճան պետական չինովնիկին մեծ գումարներով է հնարավոր կոռուպցիայի մղել: Այսինքն, պարոն Անանյանն անուղղակիորեն ասում է, թե Հայաստանում կոռուպցիա չկա: Բա որ չկա, էլ ինչո՞ւ անցած տարի մի ամբողջ հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծեցին, այն էլ՝ վարչապետի գլխավորությամբ, որ «չեղած» կոռուպցիայի դե՞մ պայքարեն:

Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան

Չնայած, «խոշորների մոտ հարկային ստվերի բացակայություն» թեզն առաջինը Անանյանը չէ, որ հնչեցնում է: Հիշո՞ւմ ենք, վարչապետ Փաշինյանը դեռ հազիվ պաշտոնի եկած էր այդ մասին խոսում, թե Հայաստանում իր օրոք անգամ օլիգարխ չկա, բոլորը դարձել են «ազնիվ գործարարներ»: Միայն թե կոնկրետ դեպքում պարոն Անանյանի հնչեցրած նույն թեզը նաեւ որոշ թվերի հետ հակասություն ունիԱյսպես, դեռ «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակներում Դ.Անանյանին նախորդած ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մի առիթով նման բավականին հետաքրքիր միտք հնչեցրեց՝ խոշոր հարկատուների մոտ ստվերը կրճատվել եւ 2017թ. մարտի դրությամբ կազմում է մոտ 33.2: Հաջորդը. տարեկան տվյալները չկան, սակայն նշենք, որ անցած տարվա երեք եռամսյակների տվյալներով՝ խոշոր հարկատուները վճարել էին մոտ 765 միլիարդ դրամ հարկեր՝ ընդհանուր մոտ 1.06 տրիլիոն դրամ հավաքագրումների պարագայում: Իսկ ահա 2018թ.-ի նույն ժամանակահատվածում խոշորները մուծել էին մոտ 675: Այսպիսով, ֆիքսենք մի քանի ելակետային ցուցանիշներ. հիշատակված պաշտոնական տվյալները հուշում են, որ նախանցած տարի խոշոր բիզնեսն ուներ մոտ 30 տոկոսի, այսինքն՝ 200 միլիարդ դրամի կարգի ստվեր: Երկրորդը. անցած տարվա կտրվածքով խոշոր բիզնեսը ¥մոտավոր հաշվի առնենք նաեւ չորրորդ եռամսյակը¤ մոտ 110 միլիարդ դրամով ավել հարկեր: Սակայն դրա մեջ պետք է հաշվի առնել չինովնիկության այդքան գովերգած տնտեսական աճը, այսինքն` մոտ 50-60 միլիարդ ¥իսկ որոշ խոշոր հարկատուների մոտ, օրինակ՝ մետաղական հանքարդյունաբերողների մոտ աճը շատ ավելի ցայտուն էր՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ պատճառներով՝ արտաքին գների եւ արտահանման աճով: Արդյունքում, իրականում օբյեկտիվ պատճառնեով խոշոր բիզնեսի հարկային ավելացման ցուցանիշը մոտ 60-70 միլիարդի կարգի է¤: Նշանակում է, որ խոշոր բիզնեսի ստվերային հատվածից հարկային դաշտ է բերվել մոտավորապես այդ կարգի գումար՝ մի 50-60 միլիարդ ¥իրականում՝ մոտ 40 միլիարդի կարգի¤: Բայց չէ՞ որ մինչ այդ խոշոր բիզնեսի հարկային ստվերը 200 միլիարդի կարգի էր, եւ եթե գնանք ֆանտաստիկ տարբերակով, որ ոչ թե 50-60 միլիարդով, այլ՝ 100 միլիարդով է կրճատվել, էլի պետք է մի այդքան էլ մնարՉնայած, այս բոլոր հաշվարկները տեսական մոտեցում են: Իրականում որքան է խոշոր բիզնեսի ստվերը եղել եւ մնացել, շատ ավելի խորքային հաշվարկ է պահանջում մեկ պարզ պատճառով. «իրեն հարգող» ամեն մի օլիգարխիկ բիզնես սովորություն ունի արհեստականորեն բաժանվել բազում մանր մասնիկների ու վերջում վերածվում է մեկ-երկու համեմատաբար խոշոր եւ դրա հետ տեսանելի կամ անտեսանելի թելերով կապված բազում մանր բիզնեսների: Օրինակ, հիշեցնենք լֆիկական Սիթին` Նիկոլի իշխանության գալուն պես ներկայացված հնչեղ մեղադրանքը, թե այդ համակարգում գործում են հարյուրավոր մանր հարկատուներ, թեեւ այդպես էլ այս գործով որեւէ մեկը պատասխան չտվեց: Այսինքն, իրականում, այնքան էլ իրականությունից հեռու չէ ՊԵԿ նախագահը՝ խոշոր բիզնեսին, այսինքն՝ մասնավորապես օլիգարխիկ բիզնեսը այդ տեսանելի համեմատաբար խոշոր հատվածին վերագրելով համեմատաբար ստվերից մաքուր գործունեություն: Այն պարզ պատճառով, որ հիմնական ստվերը հենց այդ խոշորների հետ կապված եւ արհեստականորեն մասնատված բիզնեսների մոտ էԲայց այս ամենից մեկ այլ հարց է առաջ գալիս. եթե ՊԵԿ նախագահի ասածով՝ խոշոր բիզնեսը ստվեր չունի, ապա որտեղի՞ց այն հարկային ավելացումները, որոնցով երեկ պարոն Անանյանը եւ նրանից էլ առաջ՝ վարչապետ Փաշինյանն այդքան հպարտանում էին: Ճիշտ է, այն երկար-բարակ եւ խուճուճ մեկնաբանություններից, որոնք տվեց պարոն Անանյանը, այդպես էլ միանշանակ չդարձավ՝ հարկահավաքման մակարդակը գերազանցվե՞լ է, թե՝ ոչ: Եթե այո, կոնկրետ որքանո՞վ: Առավել եւս, որ ինչպես պարոն Անանյանն էլ ընդգծեց, միայն ավտոմեքենաների ներմուծումից ստացվել է անցած տարվա համեմատ 58 միլիարդ դրամով ավել գումար, ինչը, հասկանալի է, արհեստական ցուցանիշ է՝ կապված այս տարվանից ԵՏՄ կանոնակարգերով նախատեսված մաքսային դրույքաչափերի փոփոխությունից առաջացած աժեոտաժի հետ: Բայց ընդունենք պարոն Անանյանի ներկայացված առավելագույն ցուցանիշը՝ այս տարի հավաքագրել են մոտ 1.5 տրիլիոն՝ անցած տարվա մոտ 1.26-ի դիմաց: Այսինքն, մոտ 250 միլիարդով ավել: Դրա 58 միլիարդը մեքենաների ներմուծման հաշվին է, կմնա 190 միլիարդ: Մոտ 80-90 միլիարդը ՀՆԱ-ի ներկայացված աճի հաշվին է: Նշանակում է, մոտ 100 միլիարդ բերվել է ստվերից: Եվ եթե պարզվում է, որ օլիգարխների մոտ «ստվեր չկա», նշանակում է, որ այդ չափով «քերթել» են մանր բիզնեսին:

LIVE. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА