o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուրջ չեմ կարող ընդունել ԵԿՄ այս ղեկավարությանը» (Տեսանյութ)

14.01.2020 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Լուրջ չեմ կարող ընդունել ԵԿՄ այս ղեկավարությանը» (Տեսանյութ)

Գրեթե մեկ տարի է, ինչ «Երկարապահ կամավորական միություն» կազմակերպությունը նոր ղեկավարություն ունի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ գլխավորությամբ: Բայց արի ու տես, որ ԵԿՄ-ն վերջին շրջանում ձկան պես լուռ է, անգամ վերջին շրջանում տարածաշրջանում ու սահմանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որեւէ հայտարարություն կամ որեւէ մեկնաբանություն այդպես էլ չհնչեց: Եթե առիթից առիթ էլ ԵԿՄ նորաթուխ ղեկավարության «Եռաբլուր» այցելությունները չլինեին, որեւէ մեկը չէր էլ հիշի, որ դեռ նման կառույց կա: Ի վերջո, ո՞ւր են ԵԿՄ-ականները, ինչո՞ւ նրանց խոսքը լսելի չէ, «Իրավունքը» հետաքրքրվեց Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ` նախեւառաջ պարզելով, թե հիմա՞ էլ է շարունակում սերտ կապեր ունենալ ազատամարտիկների հետ:

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Ազատամարտիկների հետ` այո, ԵԿՄ-ի հետ` ոչ: Իմ գրքույկը գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանով է մակագրված, եւ ես այդ Երկրապահի անդամ եմ: Մեկ ուրիշ Երկրապահի անդամ ինձ չեմ զգում, իմ կապերը նրանց հետ լրջորեն խզված է: Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում` եթե կա մի անձնավորություն, որն ասում է, թե այս «հեղափոխությունն» առավել է, քան Արցախյան հաղթանակը, նա ինձ համար գոյություն չունի, որպես թիվ մեկ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար (նկատի ունի Ս. Միքայելյանին, - հեղինակ): Երկրապահն այսօր ի՞նչ կարող է խոսել, այնտեղ կան ղեկավար անձեր, որոնք հավաքվել են ու որոշել, որ գեներալը հիվանդանոցում պառկած` կասեցնեն ԵԿՄ նախագահի նրա լիազորությունը: Ոչ մեկը թող չասի, թե վաղն ինչ կկատարվի իր հետ: Կյանք է, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց սա մարդկային չէր: Ի դեպ, նրանք դրա իրավունքը չունեին, բայց ամեն ձեւով մարդկանց ուղեղը մտցրին, որ պետք է նոր համագումար լինի: Իմա՞ստը, ի՞նչ էին դրանով ուզում, դեմորոլիզացիա՞... Դրա համար իրենք ինչ էլ ասեն` լուրջ չեմ կարող ընդունել, որովհետեւ սկիզբը դրված է ոչ ճիշտ ձեւով:

​​​​​​​«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА