o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.01.2020 11:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կարդացի՞ք, թե ինչ է ասում ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ մի տեսանյութում` թե իբր, եթե պատգամավոր դառնար, ապա գլխացավանք կդառնար իշխանության գլխին: Ինչպես կասեր դասականը` «յա՛, իրո՞ք», բա ժամանակին ասում էիր, որ գույներ ու երանգներ կտայիր ԱԺ-ին: Հիմա դերասանը թող կողմնորոշվի` գույն եւ երա՞նգ է, թե՞ գլխացավանք: Զարմանալի է, թե ինչքան կարճ ժամանակում նիկոլագովք անողը հանկարծ դարձավ «գլխացավանքով» սպառնացող: Զարմանալով հանդերձ` Ազոյան Հովոյի թեման սահմանափակենք երիտասարդ ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի դիպուկ գրառումով. «Ազոյան Հովիկ, էս ամբողջ իշխանությունը` վերից վար, գլխացավանք է դարձել ՀՀ քաղաքացու համար, իսկ դու լինելու էիր հերթական կոճակ սեղմողը, հերթական ձրիակերը, հերթական ֆուտլյառը, ով միլիոններով պարգեւատրվելու էր, բայց ի սկզբանե հիշիր, որ դու՛ եղել ես, կաս եւ լինելու ես նույն վառված թատրոնի «դերասան»-ը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հին Նոր տարվա օրը իր մասին հիշեցրեց Քաղավիացիայի հետ ռեալ որեւէ կապ չունեցող գեղեցիկ ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԸ` հայտարարելով, որ դեպի Իրան չվերթի հետաձգումը պայմանավորված է հնարավոր ռիսկերով, որի մասին իրենք պարտավոր էին հայտարարել: «Բայց ի վերջո ավիաընկերությունը, թռիչքային  անվտանգության պատասխանատուն ինքն է որոշում կայացնելու` ինքը մեր ռեկոմենդացիներին լսելու է, թե` ոչ: Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որեւէ վտանգ չլիներ: Այսինքն մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն եւ այդ ռեկոմենդացիները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժի Պարսկաստանի օդային տարածքով թռնեն եւ պետքա զգույշ լինել»,- ասաց նա: Զարմանալի է, ստացվում է, որ այդ կարեւոր հարցում նա ամբողջ պատասխանատվությունը տեղափոխում է  ավիափոխադրողների ուսերին

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա պինդ բռնվեք` ՀՀ գլխավոր աներձագ ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԸ հայտարարեց, որ տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասել է նա: Թվում է, թե դրա շարունակությունը պետք է լինի լուրջ քննությունը, որի արդյունքում կա՛մ Վանեցյանը պետք է «նստի», որպես ծանր պետական հանցանք կատարած, կա՛մ աներձագ Հրաչը դատվի առնվազն սուտ մատնության համար: Բայց...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА