o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Կարոտից խենթանում եմ, իմ անարատ ախպեր ջան». Լիլիթ Կարապետյան

15.01.2020 00:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Կարոտից խենթանում եմ, իմ անարատ ախպեր ջան». Լիլիթ Կարապետյան

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը ավտովթարի հետեւանքով մահացավ երաժիշտ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Մարդ, ում ստեղծած երաժշտության ներքո գրված երգերը 90-ականների լավագույն հիթերից էին: Եվ ընդհանրապես՝ նրա եւ քրոջ՝ երգչուհի ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ համերգները 90-ականների երիտասարդության լավագույն հուշերից են: Կարապետյանների երգերը հնչում էին փողոցում, ավտոմեքենայում, ակումբներում, տանը եւ նրանց լսում էին գրեթե բոլորը՝ թե´ սիրահարվածները, թե´ մերժվածները, թե´ ռոմանտիկները, թե´ հայրենասերները:

Արթուր Ալեքսանյանը չի ափսոսում, որ ոսկե մեդալը տվել է Կարեն Գիլոյանին (Տեսանյութ)

Անդրադառնալով եղբոր մահվան տարելիցին՝ Լիլիթ Կարապետյանը գրել է. «Ամեն ինչ կտայի, որ 2000 թ-ի հունվարի 14-ի չարաբաստիկ դեպքը չլիներ, Կարեն ջան։ Մեր նպատակները, երազանքները, հույսերը, ապագան, մեկ վայրկյանում փոշիացան։ Քեզ հետ տարար ամեն ինչ։ Առանց քեզ ես չկամ, չեմ ապրում, գոյատեւում եմ։ Սուտ է, ժամանակը չի կարող բուժել վերքերը, նրանք դարձել են անտանելի, կարոտից խենթանում եմ, իմ անարատ ախպեր ջան։ Աստված հոգիդ միշտ Լույսի մեջ պահի, իմ Հրաշք Կարեն։ Իմ Պաշտելի Կարեն…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА