o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

15.01.2020 10:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

Տարին բավականին բուռն սկսվեցե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ուղղություններով: Ինչեւէ, օրվա հարցադրումներին անդրադառնալով հանդերձ, փորձենք որոշակի կանխատեսման փորձ անել` հենվելով համացանցում առկա փորձագիտական, կամ առնվազն ինքնուրույն մտածող մարդկանց կարծիքների վրա: Եվ այսպես, ինչի՞ սպասեն ՀՀ ինչպես ազատ եւ հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիները:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

ԱՐ­ԴՅՈ՞Ք ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎԵ­ԼՈՒ ԵՆ ԲՈ­ՂՈ­ՔԻ ՑՈՒՅ­ՑԵ­ՐԸ

Ան­կաս­կած շա­րու­նակ­վե­լու են, քան­զի որե­ւէ բնա­գա­վա­ռում քա­ղա­քա­ցի­նե­րը սե­փա­կան վի­ճա­կի դյու­րա­ցում չեն տե­սել: Եվ եթե ձմե­ռով գա­զը դե­ռեւս չի թան­կա­ցել` բնակ­չու­թյա­նը մատ­նե­լով սա­ռե­լու ռիս­կե­րի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գար­նանն այդ թան­կա­ցու­մը թե­րեւս ան­խու­սա­փե­լի է: Բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, քան­զի վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա­տիվ թվե­րով ո՛չ սառ­նա­րան կլցնես, ո՛չ էլ փոր կկշտաց­նես: Գու­մա­րած դրան, ցածր աշ­խա­տա­վարձ ստա­ցող­նե­րը ար­դեն ճա­շա­կե­լու են հար­կա­յին բե­ռի ծան­րա­ցու­մը, եւ դա բարձր աշ­խա­տա­վարձ ստա­ցող­նե­րի հար­կա­յին բե­ռի թե­թե­ւաց­ման ֆո­նի վրա: Վա­րորդ­նե­րի ջախ­ջա­խիչ մե­ծա­մաս­նու­թյան դժգո­հու­թյունն ար­դեն իսկ առա­ջաց­րել է բա­լա­յին հա­մա­կար­գի սահ­մա­նու­մը, եւ դրա դեմ ար­դեն իսկ նա­խա­տես­ված են բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես` ավ­տո­երթ: Ընդ­հա­նուր առ­մամբ նա­խա­տես­ված է փա­կել 9 ծննդա­տուն, այդ գոր­ծըն­թա­ցը ար­դա­րա­ցի­ո­րեն հա­րու­ցում է մարդ­կանց բուռն վրդով­մուն­քը, եւ շա­տե­րը դա դի­տար­կում են նա­եւ որ­պես մար­զերն ամա­յաց­նե­լու եւ հա­յա­թա­փե­լու, ըստ էու­թյան, ցե­ղաս­պան ծրա­գիր: Ինչ վե­րա­բե­րում է քայ­լա­սեր­ված պաշ­տո­նյա­նե­րի «հիմ­նա­վո­րում­նե­րին», ապա դրանք մեկ լու­մա­յի ար­ժեք չու­նեն, այլ պար­զա­պես ար­ժե­հա­մա­կար­գա­յին դեգ­րա­դաց­ման հե­տե­ւանք են: Եթե ԼԳԲՏ-ի մա­սին ֆիլմ նկա­րե­լու հատ­կաց­վում է 20 մլն դրամ, որը բա­վա­րար կլի­ներ ծննդատ­նե­րից գո­նե մե­կը պա­հե­լու հա­մար, ապա էլ ին­չի՞ մա­սին է խոս­քը: Գու­մա­րած դրան, քա­ղա­քա­ցի­նե­րը տագ­նա­պում են, քան­զի օրա­կար­գում մնա­ցել են այն­պի­սի այ­լան­դակ նա­խագ­ծե­րը, ինչ­պի­սին է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ան, կամ միգ­րա­ցի­ա­յի մա­սին ՄԱԿ-ի տխրահռ­չակ հա­մա­ձայ­նա­գի­րը, որով ՀՀ կամ­քից ան­կախ կկա­րո­ղա­նան որո­շել, թե որ երկր­նե­րից ու ինչ քա­նա­կով ներ­գաղթ իրա­կա­նաց­նել, ին­չի հե­տե­ւան­քով Հա­յաս­տա­նը կա­րող է դա­դա­րել լի­նել հա­յե­րի եր­կիր: Համ էլ, օրա­կար­գից այդ­պես էլ դուրս չեն եկել Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նա­խա­րա­րու­թյան կող­մից կրթա­կան հա­մա­կար­գում «հայ» բա­ռով սկսվող ամեն ին­չը ավե­րե­լու ծրագ­րե­րը: Ի դեպ, ազ­գա­յին ինք­նու­թյան եւ ՀՀ ինք­նիշ­խա­նու­թյան դեմ ուղղ­ված մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րի` քայ­լա­սեր­ված­նե­րի վար­չախմ­բի տված խոս­տում­նե­րի ճա­նա­պար­հին էա­կան խո­չըն­դոտ է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, ու նա­եւ դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, թե ին­չու են ուժգ­նա­ցել կա­տա­ղի գրոհ­ներն ընդ­դեմ Հրայր Թով­մա­սյա­նի եւ ՍԴ դա­տա­վոր­նե­րի:

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

 

ՍԴ-Ի ԴԵՄ ՔՍԻ ԵՆ ՏՎԵԼ ՈՒՄ ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ Է

Լրատ­վա­կան դաշ­տը լե­ցուն է տե­ղե­կու­թյուն­նե­րով, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գու­մա­րել է ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, Ոս­տի­կա­նու­թյան եւ Գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան ղե­կա­վար­նե­րին գաղտ­նի խորհր­դակ­ցու­թյան, որի ըն­թաց­քում մեկ շա­բաթ ժա­մա­նակ է տվել` ցան­կա­ցած մի­ջոց­նե­րով հար­կադ­րել Հրայր Թով­մա­սյա­նին եւ ՍԴ մյուս դա­տա­վոր­նե­րին հրա­ժա­րա­կա­նի դի­մում­ներ գրել: Ըստ այդ արտահոսքերի` հանձնարարվել է չխնայել անգամ այդ մարդկանց ընտանիքի անդամներին եւ ընկերներին, եւ գումարած դրան` Ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իբր արդեն իսկ հավաքագրել են ՍԴ երկու դատավորների արտաամուսնական կապերի մասին դոսյեներ, որոնք ծառայելու են շանտաժի համար: Նշյալ ուժային կառույցները դա հերքում են, սակայն այդ հերքումներին քչերն են հավատում, իսկ համապատասխան ԶԼՄ-ները պնդում են, որ իրենց աղբյուրների տրամադրած տեղեկությունները հավաստի են: Դրան ի պատասխան` տեղի է ունեցել մի շարք ԶԼՄ ղեկավարների եւ լրագրողների ֆեյսբուքյան էջերը կոտրելու փորձ, որի միակ նպատակը, թերեւս, նամակագրությանը տիրանալն է եւ դրա միջոցով արտահոսքի աղբյուրը պարզելը: Արտահոսքի պարզելը, թերեւս, արտակարգ կարեւորություն ունի քայլասերվածների վարչախմբի համար, քանզի ենթադրյալ արտահոսքը շատ նեղ շրջանակից է, ինչը նշանակում է, որ Նիկոլը չի կարող ուժային կառույցներին բարեհույս համարել: Ի դեպ, այդ վստահության պակասը նրան անհանգստացնում է նաեւ այն պատճառով, որ հնարավոր է` չկարողանա ճնշել տարատեսակ եւ ուժգնացող բողոքի ցույցերը: Սակայն վերադառնանք Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորների խնդրին: Նման է, որ ՍԴ կազմը բավականին հաստատակամ է` շանտաժին եւ ճնշումներին տեղի չտալու, ինչը բխում է ոչ միայն մասնագիտական եւ քաղաքացիական արժանապատվությունից, այլեւ բավականին պրագմատիկ հարցից: Այն է` դժվար թե, որեւէ ապագա իշխանություն պահպանի «օրինական» կաշառքները. եթե հաջորդ իշխանությունը լինի, պատկերավոր ասած, սորոսական բնույթի, ապա թուլություն ցույց տվածներին պարզապես «քցելու» է, իսկ եթե այդ իշխանությունը լինի ազգային, ապա որպես պետական հանցագործ է դիտարկելու ինչպես այդ «օրենքն» ընդունողներին, այնպես էլ դրանով գայթակղվողներին: Դա, անշուշտ, հասկանում են նաեւ Նիկոլն ու նրա տիկնիկավարները, ուստի չպետք է բացառել ոչ միայն Հրայր Թովմասյանի բացարձակ ապօրինի կալանավորումը, այլեւ բաշիբոզուկների հարձակումներով ուղղակի բռնությամբ ՍԴ կազմի լիազորությունների դադարեցումը: Ի վերջո, Նիկոլի վարկանիշը այնքան ցածր է, եւ նա այնքան անհավասարակշիռ է, որ տիկնիկավարները նրան հաստատ չեն ափսոսա ու թերեւս կփորձեն նրան պարտադրել նորանոր հակապետական հանցագործություններ:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

ԼԻՆԵԼՈ՞Ւ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԾԱՎԱԼՈՒՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ

Ուշագրավ է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ Մարիամ Փաշինյանի հեռակա համացանցային «փոխհրաձգությունը»: Դա սկսվեց այն բանից հետո, երբ Փաշինյանների ընտանիքին պատկանող կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակը» տիպիկ 37 թվականի ոճով նյութ գրեց, ուր նախկին իշխանության որոշ դեմքերին եւ Արթուր Վանեցյանին մեղադրեց  համատեղ դավադրություն իրականացնելու մեջ: Եթե հիշենք նաեւ Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, ուր նա խոսում էր սպայի պատվի հետ անհամատեղելի առաջադրանքների մասին, ապա պետք է արձանագրենք, որ, այնուամենայնիվ, ԱԱԾ-ն բավականին արագ վերածում են քաղաքացիական ազատությունները եւ, նախեւառաջ, խոսքի ազատությունը վերացնող քաղաքական ոստիկանության: Ֆեյքերի դեմ Նիկոլի հանձնարարությամբ ցուցադրական պայքարը, երբ հենց Նիկոլն է ֆեյքաբուծության եւ ֆեյքերի միջոցով կեղտոտ տեխնոլոգիաներ իրականացնելու կնքահայրը, նույնպես շատ է նման միակողմանի փողոցի: Ընդդիմախոսների դեմ ֆեյքերը միանգամայն թույլատրելի են, իսկ իշխանության դեմ իրական կամ ենթադրյալ ֆեյքերը ենթակա բացահայտման ԱԱԾ-ի կողմից կասկածելի օրինականություն ունեցող տեխնիկական նոր միջոցների կիրառմամբ: Ընդ որում, հետաքրքրական է, որ նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտի որոշ փորձագետներ, ինչպես նաեւ անգամ որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ, առաջ են բերում կեղծ եւ անիրագործելի օրակարգ` որ քաղաքացիական հասարակությունն ու ուժայինները երկխոսության միջոցով պետք է որոշակի բալանսի հանգեն ազգային անվտանգության եւ խոսքի ազատության միջեւ: Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս քաղհասարակությունը առավելապես սորոսական է, հետեւաբար կստացվի ոչ թե երկխոսություն, այլ` դրա իմիտացիա: Համենայնդեպս, սպասելի է, որ մարդկանց կփորձեն զանգվածաբար ճնշումների ենթարկել համացանցում կարծիք հայտնելու համար: Արդեն արձանագրվել է դեպք, որ քաղաքացուն ԱԱԾ են կանչել Նիկոլի մասին գրած իր կարծիքի համար, իսկ անգամ ֆեյսբուքյան «լայքի» համար մարդկանց պետական աշխատանքից հեռացնելը դարձել է սովորական պրակտիկա, ինչը աներեւակայելի էր նախորդ իշխանության օրոք: Միգուցե, մարդկանց կարողանան որոշ չափով վախեցնել եւ հետ պահել համացանցում սեփական քննադատական կարծիքն արտահայտելուց, միգուցե, որոշ լրատվամիջոցներ տեղի տան ճնշումներին, սակայն կա մի առանձնահատկություն: Նույն ԱԱԾ-ում պահպանված հատուկենտ «ԿԳԲ-ի դինոզավրերը» վստահաբար կվկայեն, որ ԽՍՀՄ-ի փլուզման կարեւորագույն գործոններից մեկը խոհանոցներում եւ ծխարաններում պատմվող կծու քաղաքական անեկդոտներն էին: Իսկ դա ներկայիս ԱԱԾ-ն ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ առանձնապես ցանկություն ունի վերահսկելու:

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿՀԵՌԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼԸ

Արդեն կարելի է վստահաբար պատասխանել, որ կհեռանա, կամ կհեռացվի: Այսօր նա ոչ միայն լայն զանգվածների դժգոհության օբյեկտ է, ոչ միայն «Կոնսենսուս մինուս մեկ» սխեմայով ազգային-պահպանողական ընդդիմության թիրախ է, ընդ որում, գրեթե զրոյական վարկանիշով, այլ նաեւ ձեռք չի տալիս անդրազգային տիկնիկավարներին` արտաքին կառավարիչներին: Իսկ թե ո՞վ կգա նրա փոխարեն` արդեն իսկ հնչեցվել է վարկած, որ տիկնիկավարները կփորձեն ներկայիս ԱԺ-ի միջոցով նրան փոխարինել անգամ Աննա Հակոբյանով: Սակայն ներկայիս  բացարձակ անդեմ եւ առավելապես բանակից փախածներից բաղկացած խորհրդարանի վրա կարող են ճնշում գործադրել ոչ միայն դրսի ստվերային կենտրոնները: Ի վերջո, ազգային ընդդիմությունը կարող է եւ զանգվածներ մոբիլիզացնել փողոցային պայքարի, իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական դաշտում տեղեկատվական-հոգեբանական հակամարտությանը, ապա քայլասերվածները նոր չէ, որ անհույս ձեւով հետ են ընկել: Իսկ ԱԺ-ում կան ընդամենը երկու փոքր խումբ, որոնք մոտիվացում ունեն` ճնշումներին տեղի չտալու: Առաջինը` սորոսականները, որոնք, միեւնույնն է, կաշին կարող են փրկել միմիայն բացարձակ սորոսական դիկտատուրա հաստատելու պարագայում` ընդդիմադիր տրամադրություն ունեցողների զանգվածայինհ ֆիզիկական ոչնչացման պայմանով: Երկրորդ փոքր խումբը անձամբ Նիկոլին հավատարիմ սակավաթիվ մանդատավորներ են, որոնք սակայն եղանակ չեն կարողանալու ստեղծել:Բայց կա նաեւ իշխանափոխության այլ տարբերակ` տապալված սահմանադրական կարգի վերականգնում, այսպես կոչված` ռեստիտուցիայի սկզբունքով: Այսինքն` 6-րդ գումարման ԱԺ-ի լիազորությունների վերականգնումով: Սակայն այդ տարբերակը շատ էականորեն կախված է ՍԴ դատավորների եւ Հրայր Թովմասյանի ճակատագրից, եւ այդ տարբերակից առավելագույնս վախենում են քայլասերված վարչախմբի, ինչպես սորոսական, այնպես էլ խաժամուժային ծագում ունեցող ներկայացուցիչները:

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА