o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

14.01.2020 21:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ։ «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-նշեց նա։

ՀՔԾ-ն խուզարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը

 Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА