o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի. Կոտայքի մարզպետ

14.01.2020 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի. Կոտայքի մարզպետ

Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի։ Ես կողմ եմ հիվանդանոցի վերազինմանն ու վերակառուցմանը։ Մնացած որոշումներն ընթացակարգային են, Եղվարդի ծննդատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին Եղվարդը և Նաիրի տարածաշրջանն ունեն ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում. ՀՀ քաղաքացու շահը դոմինանտ է։ Այն մտահոգությունները, որ երկու օր հնչում են այստեղ, տասը օր առաջ հնչեցրել եմ Առողջապահության նախարարությունում», - հավաստիացրեց մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ նախաարի հետ արդյունավետ զրույց են ունեցել։

«Լիահույս եմ, որ նախարարի նախանշած 15 ծնունդի շեմն այս տարի կանցնենք։ Ֆինանասավորման հարցով կառավարության որոշումը կլինի 2-3 օրում», - ասաց նա։

Մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը մնացին քաղաքական արենայում. Գևորգ Գևորգյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА