o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայաստան ժամանողների մասին այսօրվա գրառումը

14.01.2020 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայաստան ժամանողների մասին այսօրվա գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացրել է Հայաստան ժամանողների մասին այսօրվա գրառումը։

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում. Էդմոն Մարուքյան

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ», - Facebook-ում գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

Նա նշել էր, որ 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ, իսկ 2017-ին՝ 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավելի մարդ:

«Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել», - գրել էր Փաշինյանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА