o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հույս ունեմ կկարողանամ այդ ծանր աշխատանքի տակից դուրս գալ». Մարիաննա Մխիթարյանը նշանակվել է Ռուսական թատրոնի տնօրեն (տեսանյութ)

14.01.2020 16:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Հույս ունեմ կկարողանամ այդ ծանր աշխատանքի տակից դուրս գալ». Մարիաննա Մխիթարյանը նշանակվել է Ռուսական թատրոնի տնօրեն (տեսանյութ)

Գրեթե մեկ տարվա դեգերումներից հետո Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն ոչ թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այլ` տնօրեն ունի: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այսօր, թատրոնում հաստատվել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի տնօրեն ընտրվելը: Իսկ Մ. Մխիթարյանը վեց ամիս ԿՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ. (Տեսանյութ)

«Իրավունքի» հետ զրույցում նորանշանակ տնօրենն ասաց. «Կարծում եմ, որ դա իրոք շատ բարդ աշխատանք է, հույս ունեմ, որ կկարողանամ այդ  ծանր, հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ շատ գրավիչ աշխատանքի տակից դուրս գալ»:

Հ.Գ. Մարիաննա Մխիթարյանի հետ զրույցի տեսագրությունը դիտե՛ք ստորեւ, իսկ տպագիր տարբերակն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА