o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մեծ ալիքի վրա, պետք է դա պահպանի. Ահարոն Ադիբեկյան

14.01.2020 15:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մեծ ալիքի վրա, պետք է դա պահպանի. Ահարոն Ադիբեկյան

2020 թվականին մի շարք փորձագետների կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է: Թեև Վարչապետ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում իր վարկանիշը կայուն պահելու համար, սակայն նրա վարկանիշն անհամեմատ նվազել է:

2010 թվականին Կոշ քրեակատարողական հիմնարկում ինձ վրա հարձակման մասով քրեական գործ է հարուցվել․ Նիկոլ Փաշինյան

Iravunk.com-ը զրուցեց ՍՈՑԻՈՄԵՏՐ անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ այս և այլ հարցեր պարզելու նպատակով:

Նրա խոսքով՝ եթե վարչապետ Փաշինյանը կարողացավ ի ցույց դնել տնտեսական աճ, օրինակ՝ ստեղծել աշխատատեղեր, ապա նրա ռեյտինգը կպահպանվի: «Նիկոլ Փաշինյանը եկավ ալիքի վրա, իսկ ալիքն իջնելու հատկություն ունի, եթե ավելի ուժեղ ալիք չի գալիս։ Մարդիկ ակնկալում էին, որ Նիկոլ Փաշինյանն ամեն բան կարող է անել, աշխատատեղեր ստեղծել, լուծել շատ սոցիալական խնդիրենր սակայն անկումն անխուսափելի է»

Iravunk.com-ի մյուս  հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ում բացվել է ավելի քան հարյուր հազար աշխատատեղ, ի՞նչ կասեք սրա մասին, մեր զրուցակիցը պատասխանեց հետևյալ կերպ. «որևէ աշխատատեղ չի բացվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հարյուր հազար աշխատատեղ է բացվել, սակայն ես կասեմ ճիշտ հակառակը՝ հարյուր հազար աշխատատեղ փակվել է: Հայտնի է, որ ամիսներ առաջ եղան կրճատումներ, որոշ նախարարություններ միացան իրար: Իսկ հիմա ավելի վատ վիճակ է մարզերում փակվում են հիվանդանոցներ, մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից, իսկ հիվանդներըՙ հիվանդանոցներից»:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА