o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը հատուկ դուխ է տվել դստերը

14.01.2020 15:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը հատուկ դուխ է տվել դստերը

Երկու օր առաջ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի դստերՙ Մարիամ Փաշինյանի եւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի բացահայտ խոսքի հակամարտությամբ: Բանը հասավ անգամ նրան, որ Փաշինյանի դուրստը, ով ընդամենը 21 տարեկան է, իրեն իրավունք վերապահեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ խոսել անունով, այլ ոչ թե պաշտոնական դիմելաձեւովՙ պարոնով: Ի դեպ հիշեցնենք, որ նման լեկսիկոնով խոսելու սովորություն ուներ նաեւ հենց ինքըՙ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն ձեռագիրը ծանոթ էր եւ անշուշտ սա Մարիամ Փաշինյանի մտահղացումը չէր:

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում. Էդմոն Մարուքյան

Iravunk.com-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դստերը՝ Մարիամ Փաշինյանին կոչ է արել սոցցանցերում լինել էլ առավել ակտիվ: Մեր աղբյուրի փոխապցմամբ վարչապետ Փաշինյանը խրախուսում է իր դստեր այդչափ ակտիվությունը սոցցանցերում, ավելին, անգամ ոգևորում: Սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ իր նեղ շրջապատում վարչապետ Փաշինյանն ասում է, որ ինքը չի խառնվում, Մարիամն ազատ մարդ է, ինչ ուզում այն էլ գրում է: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА