o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջիգարխանյանի հետ ամուսնությունից պարտքերի պարտավորություններ են մնացել». Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

14.01.2020 18:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ջիգարխանյանի հետ ամուսնությունից պարտքերի պարտավորություններ են մնացել». Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ դատական հայց են ներկայացրել «փոխառության, վարկային պայմանագրով գումարի բռնագանձման մասին» հայցերի հիման վրա։ Նշվում է, որ դա կարող է կապված լինել Արմեն Ջիգարխանյանի գումարային միջոցների հարցերի հետ։ Այս պահին երկու փաստաթղթերն էլ գրանցված են ու քննության առարկա դատավորի կողմից։

Հինգ թեմա, որոնք պետք է քննարկել ամուսնությունից առաջ

Dni.ru-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է պատասխանողին։ «Այն մասին, որ իմ դեմ կրկին ինչ-որ բան է ձեռնարկվում, ես իմացա ձեզանից։ Պաշտոնապես ինձ ոչ ոք չի դիմել։ Ես պետք է խորհրդակցեմ փաստաբանիս հետ ու հասկանամ հետագա քայլերը։ Դրանից հետո կկարողանամ ավելի կոնկրետ ինչ-որ բան ասել»,- խոստովանել է Վիտալինա Վիկտորովնան։  

«Ջիգարխանյանի հետ ամուսնության ընթացքում նրա գիտությամբ ու ներկայությամբ մի քանի վարկային պարտավորություն է վերցվել, որոնք գրանցված են եղել իմ անունով. Արմեն Բորիսովիչին վարկ չէին տալիս առողջական վիճակի հետ կապված։ «Սբերբանկ»-ին հիմնական վարկն ավարտել եմ վճարել աշնանը, իսկ այս դիմումներն, ակնհայտորեն, ստացվել են ըստ անդորրագրերի։ Դա միայն հաստատում է, որ ես ոչ միայն «չեմ գողացել», այլեւ որ Ջիգարխանյանի հետ ամուսնությունից առավելապես պարտքերի պարտավորություններ են մնացել։ Այնպես որ համարձակվում եմ բոլորին հասվատիացնել, որ խիղճս մաքուր է, որ իմ հասցեին բոլոր մեղադրանքներն անհիմն են»,- շարունակել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ընդ որում, դերասանի հետ ամուսնության պաշտոնական գրանցումից մեկ օր առաջ դաշնակահարուհին իր անունով է գրանցել Ռուբկյովսկի մայրուղում գտնվող երեք սենյականոց բնակարանը։ Ամուսնալուծությունից հետո դատարանը բնակելի տարածքը թողել է արտիստին, ինչպես եւ մայրաքաղաքում գտնվող երկու բնակարանները։ Դերասանը պնդում էր, որ անշարժ գույքը գնվել է իր միջոցներով, սակայն այդպես էլ չի կարողացել դա ապացուցել։ Բացի այդ՝ նորաթուխ աստղը պարբերաբար հայտնվում է տարբեր թոք-շոուների եթերում. ասում են՝ մի դրվագում նրա նկարահանման համար հոնորարը հաշվվում է միլիոններով։

Մի քանի օր առաջ հեռուտաալիքներից մեկով ցուցադրվում էր ծրագիր, որը նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի եւ Տատյանա Վլասովայի վերամիավորմանը, որը կարողացել է ներել ամուսնուն եւ նրա մասին հոգ տանելու համար Ամերիկայից Մոսկվա վերադարձել։

Աղբյուրը՝ Dni.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА