o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ուրախ եմ, որ ազգային մշակույթի կրողն եմ.Գրող,պարուհի

14.01.2020 17:01 ՄՇԱԿՈՒՅԹ
 Ես ուրախ եմ, որ ազգային մշակույթի կրողն եմ.Գրող,պարուհի

Թեև օտարամոլությունն այսօր շատերին է խժռել,այնուամենայնիվ դեռ կան ազգայինն իրենց ներսում կրող,ազգային մշակույթն առաջնային համարող,ստեղծագործ անհատներ:Հենց այդպիսիններից է Վան ազգագրական երգի-պարի համույթի անդամ,գրող,պարուհի Սրբուհի Խաչատրյանը: Iravunk.com-ը զրուցեց վերջինիս հետ արվեստի,ազգային մշակույթի և այլ թեմաների մասին:

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբը տպավորել է Չինացի հանդիսատեսին


- Սրբուհի, դուք գրում եք, գրելուն զուգահեռ նաև պարում ազգագրական պարեր, որքանո՞վ են կապված գրականությունն ու պարարվեստն իրարՙ ըստ ձեզ:


- Իհարկե գրականությունն ու պարարվեստը տարբեր աշխարհներ են,սակայն կարծում եմ,որ յուրաքանչյուր արվեստ ունի իր գրականությունը, որն առաջին հերթին կապված է ստեղծագործ մարդու հենց մտքի հետ:Հետևաբար մշակութային բոլոր ոլորտներն էլ կարծում եմ կապված են իրար: Արվեստի բոլոր ճյուղերում ստեղծագործողն օգտագործում է իր միտքը, որն էլ կարելի է ասել դառնում է տվյալ ստեղծագործության գրականությունը, պարուրելով գրական կաղապարով:


-Ավելի շատ գրող թե՞ պարուհի:


- Նշեմ, որ գրելուց, պարելուց զատ նաև նկարում եմ , ասեղնագործում:Երևի դեռ վաղ է ասել որն է առավել շատ իմը,սակայն պետք նշեմ,որ այլ զգացողություն է ստեղծագործել բեմի վրա, միանգամայն այլ զգացողություն է աշխատել թղթի հետ։ Հավասարապես սիրում եմ գրականությունն ու պարարվեստը: Պարարվեստն ունի իր օրենքները, իսկ գրականությունն ազատագրման ամենալայն հարթակն է: 


- Այսօր կարծես միտում կա ուղղված ազգայինի դեմ,արդյո՞ք այդ ամենն ազդում է ազգային պարի վրա:


- Կարծում եմ միշտ էլ օտարամոլություն եղել է,սակայն հիմա առավել շատ,ինչի արդյունքում տուժում է ազգայինը:Այն ազգանվեր գործը, որն անում են Հայաստանի բոլոր ազգագրական խմբերը, առանձնապես գնահատված չէ: Պահպանել ազգային մշակույթը այդքան ջանասիրաբար, ամեն մի բառի, ամեն պարաքայլի վերաբերվել ասես գանձի, որը չես ուզում կորցնել,այլ տարածել, փոխանցել մեզանից հետո եկող սերունդներին և դրա դիմաց չստանալ առանձնապես մեծ գնահատական, միայն՝ ծափահարություն, որն էլ հենց ինձ և ոլորտի բոլոր մասնագետների համար ամեն ինչ արժե: Ի վերջո անել նման անգնահատելի գործ տարիներ շարունակ և ստանալ միայն ծափեր, դա խոսում է մարդու հոգևոր և մարդկային բարձր արժեքների մասին:
Եթե բոլոր ազգային խմբերը պետականացվեն, մարդիկ մի քանի տեղ չաշխատեն մյուսին հասցնելու համար, նվիրվեն իրենց գործին ավելի սիրով և գնահատված, կազմակերպվեն ավելի շատ համերգներ, որոնք ոչ միայն խմբերն են իրենց հաշվին կատարում,այդ ժամանակ ժողովուրդն էլ կճանաչի իր ազգայինը, որի կրողն է համարվում։


- Ինչո՞ւ ընտրեցիք հենց ազգային պարը, ինչո՞վ է այն առանձնանում:


- Դեռ մանկուց ազգայինը կրել եմ իմ մեջ: Երբ անհատը շղթայված է ազգայինով, առաջ է գալիս ներքին ուժը, այն մի ուրիշ աշխարհ է։ Երբ բեմում ես և ներկայացնում ես քոնը, աննկարագրելի զգացողություն է, երբ այդքան մարդ ծափերի միջոցով արտահայտում է իր սերն ու երախտագիտությունը,մնում է միայն գլուխը վեր բարձրացնել և շնորհակալ լինել այդ ամենի համար:Ես ուրախ եմ, որ ազգային մշակույթի կրողն եմ:

 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА