ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

14.01.2020 12:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի:

«Սրանով մենք փորձում ենք ապացուցել, որ Գևորգ Լոռեցյանը, նախքան ձերբակալումը, դիմել էր, որ ազատվի իր պաշտոնից, ու ես կարծում եմ, որ դա էական է այս քրեական գործի համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

«Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու վրա». Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

Պաշտպանն ասաց, թե այլ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել, միայն հստակեցրեց, որ միջնորդությունը նախքան տոներն են ներկայացրել, սակայն մինչ այս պահը դեռ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։ 

Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվեցին. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել։

Գևորգ Լոռեցյանը պաշտոնապես աշխատանքից ազատվեց դեկտեմբերի 26-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА