ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է դառնալու Արցախի ղեկավարը. Նիկոլի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի մարդը

14.01.2020 12:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ է դառնալու Արցախի ղեկավարը. Նիկոլի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի մարդը

Արցախում սպասվող  ընտրությունները  մտնում են  առաջադրման փուլ, որը կսկսվի փետրվարից: Հայտնի է, որ այդ ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն թե՛ Արցախի ապագայի եւ թե՛ Երեւանում իշխանությունը զավթած խմբակի համար: Բանն այն է, որ Նիկոլից`իրեն իշխանության  բերողները պահանջում են լուծել Արցախի հարցը ԱՄՆ նախագահի արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի  նախագծով: Այսինքն` «հող. խաղաղության  դիմաց» բանաձեւով: Ընդ որում,  սկզբից նիկոլականները հենց այդ ճանապարհով էլ ակտիվ գնում էին: Ինչպես ժամանակին խոստովանեց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը.«Պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»: Սակայն հետագայում Ռուսաստանը,տեսնելով Նիկոլի «օյինբազությունները»,որոշեց վերջինիս «գյամերը» քաշել, իսկ Արցախի կարգավորման պրոցեսը վերցնել իր ձեռքը` Մինսկի խմբից բացի ստեղծելով Մոսկվա-Բաքու-Երեւան բանակցային հարթակը: 

Փաշինյանի լոսանջելեսյան հանրահավաքին 600 հազար հայերից մասնակցել է 20 հազարը

Բացի այդ,Նիկոլի, իսկ ավելի ճիշտ` իրեն թելադրող օտար ուժերի ծրագրերին դեմ դուրս եկավ Արցախի ղեկավարությունը եւ գեներալները: Դրան հետեւեց Նիկոլի հիստերիկ արձագանքը Արցախի գեներալների հանդեպ, Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը եւ այլն: Խիստ վատթարացան Նիկոլ-Բակո Սահակյան հարաբերությունները: Այն աստիճանի, որ նրանք մի քանի ամիս ընդհանրապես չէին շփվում, սակայն այդ բոլոր ճնշումներից հետո Նիկոլին չհաջողվեց կոտրել Արցախի ղեկավարության դիրքորոշումը եւ ստանալ նրանցից իր ծրագրերին աջակցող հայտարարություն:

Եվ ահա այժմ  Նիկոլը որոշել է, որ եկել է առանցքային պահը, երբ  կարելի է, փոխելով արցախյան ղեկավարող էլիտան, վերջիններից ստանալ իր գործողությունների վերաբերյալ հավանության հայտարարություն: Այս նպատակով  Նիկոլը աշխատում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի վրա: Ինքը`Արայիկ Հարությունյանը, հասցրել է ունենալ Արցախում հսկայական կապիտալ`հողեր, առեւտրի եւ սննդի կետեր, վառելիքի լիցքավորման կայաններ եւ այլն: Այսպես ասած, արցախյան մասշտաբի օլիգարխ: Այսօր Արայիկ Հարությունյանը արդեն Արցախի բոլոր շրջաններում բացել է իր կուսակցության`«Ազատ հայրենիքի» գրասենյակներ: Որպես պահեստային տարբերակ`Նիկոլը դիտարկում է Մասիս Մայիլյանին, որը Արցախում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, սակայն ունի ինչ-ինչ արեւմտյան առնչություններ, թեեւ նրա ֆինանսական եւ կազմակերպչական հնարավորությունները ավելի քիչ են, քան Արայիկ Հարությունյանի մոտ: Բոլոր դեպքերում, Մասիս Մայիլյանը ընդունելի է թե՛ Նիկոլի, թե՛ իր արեւմտյան շեֆերի համար, իսկ Մայիլյանի ուժեղ կողմը այն է, որ Արցախում նրան վերաբերվում են չեզոք: Ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, որին արցախցիների գերակշիռ մասը, մեղմ ասած, չի սիրում: Այս երկուսը հնարավոր է, որ հանդես գան, ի վերջո, տանդեմով, եւ երբ պարզ կլինի, թե նրանցից որը կարող է հասնել հաղթանակի, ապա հնարավոր է, որ մյուսը նրա  օգտին հրաժարվի իր ձայներից:

Արեւմտյան թեեւը ներկայացնող ուժերի հիմնական մրցակիցը դիտարկվում է Վիտալի Բալասանյանը, որը սակայն դեռեւս առանձնապես ակտիվ չէ: Ըստ նախնական դիտարկումների, Բալասանյանը ունի շուրջ 25 տոկոս կողմնակիցներ:

Ակտիվության նվազում նկատվում է նաեւ Սամվել Բաբայանի մոտ, որը մի պահ շատ ակտիվ գործողություններ էր իրականացնում ընտրություններին նախապատրաստվելու համար: Ավելին, տարբեր քաղաքներում եւ գյուղերում անց էր կացնում հանդիպումներ, ձեւավորում էր շտաբներ եւ այլն: Ըստ նույն դիտարկումների` Սամվել Բաբայանը ունի շուրջ 20 տոկոսի էլեկտորատ:

Սակայն  Արցախում ամենամեծ ազդեցությունն ունի Ռոբերտ Քոչարյանը: Արցախում նրա ռեյտինգը բավականին բարձր է: Ի տարբերություն Նիկոլի, որի ռեյտինգը նվազել է`մոտենալով 5-6 տոկոսի: Եվ այս առումով Արցախի համար կարող է վճռորոշ լինել Ռոբերտ Քոչարյանի կոչը` ընտրել այս կամ այն թեկնածուին: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կհորդորի Սամվել Բաբայանին եւ Վիտալի Բալասանյանին  միավորել իրենց ուժերը, չնայած որ վերջիններիս միջեւ հարաբերությունները այնքան էլ հարթ չեն:

Ա.Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА