o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

The Washington Post.Թրամփը մտադիր է լրացուցիչ 7,2 մլրդ դոլար ձեռք բերել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

14.01.2020 18:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
The Washington Post.Թրամփը մտադիր է լրացուցիչ 7,2 մլրդ դոլար ձեռք բերել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պենտագոնի միջոցներից լրացուցիչ 7,2 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար, հայտնում է The Washington Post-ը:

Մարդիկ մահանում են փողոցում. Չինաստանում «ռեզերվացիա» են կառուցում կորոնավիրուսով վարակվածների համար (տեսանյութ)

Պարբերականի տվյալներով՝ տվյալ ֆինանսավորման շնորհիվ կառավարությունը բավականաչափ գումար կստանա մինչ 2022 թվականի գարուն նոր պատնեշի շուրջ 885 մղոնն ավարտին հասցնելու համար: Պարբերականը նաև նշում է, որ եթե հաստատվի գումարի հատկացման ծագիրը, ապա սահմանային արգելք հանդիսացող պատի վրա ծախսված գումարի չափը կհասնի 18,4 մլրդ դոլարի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 500-550 մղոն երկարությամբ պատը կկառուցվի նախքան 2020 թվականի նախագահական ընտրությունները: Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ բյուջեի այլ հոդվածներից մոտ 3,6 մլրդ դոլար կվերցնի Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար: 

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: Անցյալ տարվա փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել, որպեսզի կարողանա հավաքել պատի կառուցման համար նախատեսված 6,4 միլիարդ դոլարը: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1,4 միլիարդ դոլար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА