ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

CNN. ԱՄՆ-ն կոնկրետ դեսպանատների չի նախազգուշացրել Իրանի հավանական հարձակման մասին

14.01.2020 10:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
CNN. ԱՄՆ-ն կոնկրետ դեսպանատների չի նախազգուշացրել Իրանի հավանական հարձակման մասին

Միացյալ Նահանգներն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին, հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թրամփը հերքել է Բայդենի գործի հետ Ուկրաինայի օգնության կապի մասին Բոլթոնի պնդումները

«Պետդեպարտամենտը նախքան գործողության իրականացումը (Սոլեյմանիի սպանության) ընդհանուր նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ բոլոր դեսպանություններին, սակայն նախազգուշացումը կոնկրետ դեսպանությունների ուղղված չի եղել և զգուշացում չի արվել անխուսափելի հարձակման մասին»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի աշխատակից «շոկի մեջ է եղել», երբ վարչակազմը Սոլեյմանիի սպանությունը բացատրել է այն հանգամանքով, որ գեներալը մտադիր է եղել հարձակվել ԱՄՆ-ի դեսպանատների վրա: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքը մի քանի երկրներում չորս կոնկրետ դեսպանատների մասին է, թեև Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նախագահի այդ հայտարարությունները չի հաստատել:

Աղբյուրի խոսքով՝ Պետդեպարտամենտի պաշտոնյաները դեռևս հստակ բացատրությյուն չեն ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, որը կարող էր արդարացնել Սոլեյմանիի մահը:

Չնայած վերջին ամիսներին տարածաշրջանում ԱՄՆ դեսպանատների անվտանգությունն ուժեղացվել է, այդ քայլերը չեն ձեռնարկվել Սոլեյմանիի սպանության գործողությունից անմիջապես առաջ, որոնք սովորաբար արվում են «անմիջական սպառնալիքի» իրավիճակում, հայտարարել են Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյաները:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА