o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

13.01.2020 21:28 ՄՇԱԿՈՒՅԹ
Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

 forumopera.com-ը տեղեկացնում է, որ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:

«Կարեւոր է, որ մարդիկ շփվելիս հեռավորություն պահպանեն». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ու՞ր ենք հասել... ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշել է Հասմիկ Պապյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА