ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալին-Արտենի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, ևս 15 մեքենա՝ արգելափակվել

13.01.2020 11:42 ԹԵՄԱ
Թալին-Արտենի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, ևս 15 մեքենա՝ արգելափակվել

Հունվարի 12-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարները հոսանքազրկել են «DAF» մակնիշի բեռնատարը և արգելափակումից դուրս բերել մոտ 15 ավտոմեքենա: «DAF»  մակնիշի բեռնատարը ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА