o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաքսիստը դանակի սպառնալիքով ուղևորուհուց փող է հափշտակել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

12.01.2020 20:55 ՔՐԵԱԿԱՆ
Տաքսիստը դանակի սպառնալիքով ուղևորուհուց փող է հափշտակել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2:45-ին, հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։

Շորթում կատարելու կասկածանքով կին է ձերբակալվել. ոստիկանության բացահայտումը

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզել են վարորդի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։

Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է հետաքննություն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА