o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Որեւէ մեկը չի կարող սեպ խրել Իրանի ու Հայաստանի միջեւ հարաբերություններում»

12.01.2020 02:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Որեւէ մեկը չի կարող սեպ խրել Իրանի ու Հայաստանի միջեւ հարաբերություններում»

«Վերջին քանի օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ Հայաստանի ներկա իշխանությունները հարեւան երկրների հետ իրենց հարաբերությունները մշակում են ոչ թե անկախ երրորդ երկրի կամքից եւ համաձայն իրենց երկկողմ շահերի, այլ այնպես, որ դրանից հանկարծ չդժգոհեն երրորդ երկրի իշխանությունները: Եթե առաջինն արտաքին քաղաքականության ոլորտում չեզոքության վառ արտահայտություն է, երկրորդը՝ ցավով պիտի արձանագրել, արտաքին քաղաքականության ոլորտում անողնաշարության ու պասիվության դրսեւորում է համարվում», - այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որի ԱԳ նախարարությունն ամենապասիվ կերպով էր արձագանքել հարեւան երկրի շուրջ զարգացումներին ու երկու օր հապաղումով ու միայն իրանական կողմի նախաձեռնությամբ էր վշտակցել բարեկամ երկրի ժողովրդին ու պաշտոնական լրատվության մեջ իրերն այլ անուններով էր կոչել՝ գեներալի «սպանություն»-ը, «վախճան» անվանելով, երեկ կարծես զգալով, որ կրքերը գնալով հանդարտվում են, միանգամից երկու պաշտոնատար անձանց՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին գործուղում է Իրանի դեսպանատուն՝ ստորագրելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին տեղադրված հուշամատյանը: Վերջին օրերին այս կապակցությամբ շատ գրվեց ու խոսվեց, իսկ այդ մասին գրողներն ու խոսողները մեղադրվեցին այն հարցում, թե ցանկանում են սեպ խրել Իրան-Հայաստան հարաբերություններում: Համոզված եմ եղել ու շարունակելու եմ համոզված մնալ, որ որեւէ մեկը չի կարող սեպ խրել Իրանի ու Հայաստանի միջեւ հարաբերություններում, նույնիսկ եթե դա համընկնի Հայաստանի իշխանությունների ցանկությանը: Այդպիսի բան թույլ չի տա առաջին հերթին հենց իրանական կողմը: Դա մեկ անգամ եւս ապացուցվեց վերջին օրերին, երբ նկատելով վշտակցություն հայտնելու հարցում Հայաստանի իշխանությունների հապաղումն՝ իրանական կողմն ինքը նախաձեռնող եղավ ու հայկական կողմից ամեն գնով «կորզեց» ուշացող վշտակցությունը, թույլ չտալով, որ հայկական կողմի աննրբանկատությունն իրանական ներքին որոշ շրջանակների կողմից անտեղի շահարկման թեմա դառնա (իհարկե այդ հարցում իրանական կողմն ուներ նաեւ իր շահը): Այս կապակցությամբ մեր բախտն իրապես բերել է, որ հայերենն այնքան էլ տարածված լեզու չէ Իրանում, այլապես հստակ կարող եմ պատկերացնել, թե ինչ էր լինելու Իրանի ԶԼՄ-ների ու պատասխանատու շրջանակների արձագանքն՝ իմանալով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը վշտակցություն է հայտնել, ոչ թե իրենց գեներալի սպանության, այլ «վախճան»-ի համար: Հիշենք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը դատական հետապնդման է ենթարկում «Խաբար Օնլայն» լրատվական հայտնի կայքի պատասխանատու տնօրենին այն մեղադրանքով, որ իր կայքի գլխավոր խորագրում գեներալ Սոլեյմանիի դեմ պատահածը ոչ թե «նահատակություն» այլ «սպանություն» էր բնութագրելԱյս օրերին նաեւ անդրադարձ եղավ ղարաբաղյան պատերազմի տարիներին գեներալ Սոելեյմանիի ունեցած դերակատարությանն ու հայկական կողմին ցուցաբերած օժանդակություններին: Դա ինձ այնքան էլ չի ոգեւորվում: Հենց այնպես որ ինձ մոտ հիասթափության զգացմունք չի առաջացնում նույն տարիներին ադրբեջանական բանակում իրանցի զինվորական խորհրդատուների ներկայության ու ռազմական օժանդակությունների մասին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ այլ գեներալի, հետագային Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր Մասուր Հաղիղաթփուրի երկու տարի առաջ կատարած բացահայտումները: Սա մեծ քաղաքականություն է՝ իր տարօրինակ խաղերով ու բարդություններով, որտեղ առաջին խոսքն ասում են ոչ թե դաշնակից երկրների ակնկալիքներն, այլ քո սեփական շահերը»:

Նիկոլ Փաշինյանի դստեր նկարները Փարիզից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА