o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանում իրավիճակը չի կարող լինել այնպես, ինչպես եղել է մինչ այսօր»

12.01.2020 01:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Իրանում իրավիճակը չի կարող լինել այնպես, ինչպես եղել է մինչ այսօր»

Քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո՝ Իրանում գործող իշխանությունների դեմ առաջին անգամ բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան 1999 թվականի հուլիսին: Բողոքի ակցիան ուսանողական բնույթ էր կրում, որի համար հիմք էր ծառայել բարեփոխական «Սալամ» օրաթերթի փակվելը. «10 տարվա կտրվածքով նման ու շատ ավելի մեծ ծավալի բողոքի ցույցեր տեղի ունեցան 2009 թվականին՝ Իրանում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնք շարունակվեցին գրեթե մինչեւ տարեվերջ: 8 տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերին Իրանի իշխանությունները բախվեցին ժողովրդային զանգվածային բողոքի ցույցերին, որի պատճառն այս անգամ տնտեսական հարցերն էին: 2 տարի անց՝ 2019 թվականի նոյեմբերին Իրանի ժողովուրդը կրկին փողոցներում էր՝ բողոքելով բենզինի գնի թանկացման դեմ: Այս անգամ զոհվեցին աննախադեպ թվով՝ քանի հարյուրի հասնող քաղաքացիներ: 2 ամիս անց՝ 2020 թվականի հունվարին, կրկին Իրանում բողոքի ցույցեր են, այս անգամ իշխանությունների ստախոսության, իրականությունը թաքցնելու եւ ապաշնորհության դեմ: Ինչպես նկատելի է Իրանի իշխանությունների դեմ ժողովրդային բողոքի ցույցերի հաճախականությունը, որը նախկինում 10 կամ 8 տարի էր, արդեն իջել է 2 ամսվա: Դրան զուգահեռ վերացել է հոգեւոր առաջնորդի դեմ կարգախոսներ վանկարկելու տաբուն: Անցած նոյեմբերին ու նաեւ այսօր Իրանում սկսված ցույցերի հիմնական կարգախոսն ուղղված էր հոգեւոր առաջնորդի դեմ, նրան համարելով ստեղծված իրավիճակի ու նաեւ քաղաքացիական ինքնաթիռի խոցման պատճառով մարդկային զոհերի ու այդ կապակցությամբ քանի օր շարունակվող հրապարակային ստախոսության գլխավոր պատասխանատուն: Իշխանությունների ստախոսության դեմ ի նշան բողոքի «Ֆաջր» կինոփառատոնի գրաֆիկական բաժնի ժյուրիի անդամներն ու քարտուղարը հրաժարական են ներկայացրել: Իրանի հեռուստատեսության երկու հաղորդավարներ հայտարարել են, որ դադարեցնում են հիշյալ կազմակերպության հետ իրենց համագործակցությունը: Իրանում այսօր տիրող իրավիճակը հիշեցնում է 1979 թվականի հեղափոխությանը նախորդող ամիսները: Նրանք ովքեր ծանոթ են Իրանի ժամանակակից պատմությանը կհաստատեն այն փաստը, որ 1978 թվականի օգոստոսի 19-ին Աբադան քաղաքի «Ռեքս» կինոթատրոնում բռնկված հրդեհից ու սեպտեմբերի 8-ին Թեհրանի «Ժալե» հրապարակում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում զոհվեցին հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, նոր թափ ստացավ իսլամական հեղափոխության գնացքը, քանի ամիս անց՝ 1979 թվականի փետրվարին հանգեցնելով իշխանափոխության»:

Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

Քաղաքագետի գնահատմամբ՝ իրավիճակը բարդ է. «Որեւէ մեկը չի կարող հստակ կանխատեսել դեպքերի զարգացման հետագա ընթացքը: Սակայն մի բան հաստատ է: Իրանում իրավիճակը չի կարող լինել այնպես, ինչպես եղել է մինչ այսօր»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА