o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որո՞նք են սրտի կաթվածի նախանշանները

11.01.2020 16:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որո՞նք են սրտի կաթվածի նախանշանները

Դժվար բացատրվող քրտնարտադրությունը կարող է սրտի կաթվածի նախանշան լինել՝ պնդում է սրտաբան Դեւիդ Նյուբին Էդինբուրգի համալսարանից:

Սրտի կաթվածի ժամանակին ախտորոշումը շատ կարեւոր է, քանի որ այդպիսով կարող է մեծանալ բուժման արդյունավետությունը:

Չիլի պղպեղը նվազեցնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածից մահանալու վտանգը. հետազոտություն

«Որոշ նախանշաններ բավականին հեշտ է հայտնաբերել. օրինակ՝ ցավ կամ կրծքավանդակի հատվածում դիսկոմֆորտ, որը հանկարծակի է առաջանում եւ չի անցնում»,- ասել է պրոֆեսորը:

Նյուբիի խոսքով՝ նախանշաններից մեկը կարող է լինել անսպասելի քրտնարտադրությունը: Նման նախանշանը դժվար է նկատել, եթե դուք, օրինակ, մարզասրահում եք կամ սաունայում:

«Տաք եւ կպչուն քրտինքի զգացողության, ինչպես նաեւ կրծքավանդակի շրջանի ցավի դեպքում պետք է դիմել բժշկի: Այդ նշանները հաճախ շփոթում են ստամոքսի խանգարման հետ»,- ասել է պրոֆեսոր Նյուբին:

Սրտի հետ կախված խնդիրների պրոֆիլակտիկայի համար Նյուբին խորհուրդ է տալիս նվազեցնել սննդակարգում հագեցած ճարպերի քանակը, օրինակ՝ երշիկեղեն եւ ճարպոտ միս, ճարպոտ սնունդ, տորթեր եւ թխվածք, արմավենու յուղով մթերքներ եւ այլն: 

Ինչպես հայտնում է Express-ը, չհագեցած ճարպաթթուն ավելի օգտակար է սրտի եւ զարկերակի համար: Այսօր գիտությանը հայտնի են մոնոչհագեցած ճարպաթթուներ՝ ձիթապտուղ, նուշ, ավոկադո կամ կիսաչհագեցած ճարպեր՝ արեւածաղկի ձեթ, ընկույզ, արեւածաղկի սերմեր, յուղոտ ձուկ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА