ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

11.01.2020 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՌԵՏՐՈ (ԱՆՆԱՅԻ ԵՐԳԸ ՆԻԿՈԼԻ` ՍԱՐԵՐ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,

Չէ, չէ, ինչ մեխակ, մենակ բլինչիկ բեր

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ (ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եկեք մեկ րոպե մթությամբ հարգենք Լեւոն Տեր-Պետրոսյանի տարեդարձը:

 

ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը ռեյտինգը պահելու համար մնացել է երկու հոգու ձերբակալի. նախագահ Արմեն Սարգսյանինգրանցման տեղեկանքը կեղծելու համար, եւ ինքն իրեն` սահմանադրական կարգը տապալելու համար:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Եթե սարը չի գնում Նիկոլի մոտ, Նիկոլն է գնում սարի մոտ:

 

ДОГНАТЬ И ПЕРЕГНАТЬ ГРУЗИЮ И АЗЕРБАЙДЖАН! (ՄԵԿ ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ-Ի ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏՈ ՀԵՐՔՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Հրանտ Բագրատյանի` Նիկոլը մինչեւ վերոնշյալ հայտարարությունն անելը հաստատ երազախաբ է եղել

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՂՎԵՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ (ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ՀՈՐԴՈՐՈՎ ՂԱՍԻՄ ՍՈԼԵՅՄԱՆԻԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Փորձված Թրամփը երկու ոտքով է Իսրայելի թակարդն ընկնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА