o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԱՆՈՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷԻՆ «ԴՈՒԽՈՎ» ՀՆԴԻԿՆԵՐՆ ՈՒ ԽԱԲՎԱԾ ՀԱՅԵՐԸ

11.01.2020 22:51 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՄԱՆՈՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷԻՆ «ԴՈՒԽՈՎ» ՀՆԴԻԿՆԵՐՆ ՈՒ ԽԱԲՎԱԾ ՀԱՅԵՐԸ

2019 թվականը հայտարարված էր կոմիտասյան, եւ ազգովի տոնում էինք մեծանուն վարդապետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Սակայն, բավական չէր, որ պատշաճ չտոնվեց, մի բան էլ տարին եզրափակվեց ոչ թե կոմիտասյան կամ էլ գոնե ազգային երգ ու պարով, այլ երկրի ղեկավարությունն ու քաղաքային իշխանությունը որոշեց սերբ հանրահայտ երաժիշտ եւ երգահան Գորան Բրեգովիչի` «Երեք նամակ Սարաեւոյից» շրջագայության շրջանակում ընթացող մենահամերգով եզրափակել տարին:

Թեպետ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր անմոռանալի համերգային երեկո, բայց փաստենք, որ համերգին ներկաներից ոչ բոլորն էին ճանաչում Բրեգովիչին ու նրա արվեստը, պարզապես նրանք հրապարակ էին եկել «ձրի» համերգի, սակայն հիասթափված հեռացան, մեկը մյուսին ասելով. «Մենք էլ գիտենք կարգին համերգ ա, դու մի ասա ցիգանական են երգում...»:

Ինչեւէ, վարչապետի կոչին հետեւելով` «բրդուճներով» հրապարակ գնացածների մի մասին էլ վիրավորել էր Փաշինյանի բացահայտ արհամարհանքը: Հանդիսատեսի մի մասն իրեն խաբված էր զգում, բավական չէ, որ պետական մակարդակով ոտնահարվեց մեր ազգային ինքնությունն ու ազգային տարրերը, մի բան էլ երկրի ղեկավարը կարծես ծաղրելով սեփական ժողովրդին` հրապարակ բերեց կիսագնչուական համերգ լսելու, թե դուք սրան եք արժանի, ինչ ազգային երգ ու պար, ինչ դարավոր մշակույթ. «Փաշինյանը մեզ բրդուճներով կանչել ա հրապարակ միասին նշենք Նոր տարին, ինքը 2 րոպե հետո ընտանիքին վերցրեց, գնաց ռեստորան, բա մենք ստեղ ի՞նչ գործ ունենք...»,- իրար ասում էին համերգին հավաքված մարդիկ ու շտապում դեպի տուն:

 

ՀԱՄԵՐԳԸ ՎԱՅԵԼԵՑԻՆ ՀՆԴԻԿՆԵՐԸ

Այնուամենայնիվ, Բրեգովիչի համերգը լիաթոք վայելեցին հնդիկները, որոնք մերկ պարում էին ողջ համերգի ընթացքում: Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ լուսանկարներ էր հրապարակել դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից եւ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել էր. «Նիկո՞լ, սրանց համար էիր գոռում դուխով: Սրանց համար չհնչեցրի՞ր մեր օրհներգը...»:

Իսկ արդեն համերգն, այսպես ասած, «բոյկոտողներն» էլ դասվեցին կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի որակավորած ինքնասիրություն ունեցող հայերի դասին: Այս օրերին նրանք շեշտում էին, որ վիրավորվել է մեր ինքնասիրությունը, հարուստ մշակույթ ունեցող հայ ազգը իր Ամանորը, երկրի գլխավոր հրապարակում, տոնում է կիսագնչուական համերգով:

«Կոմիտասի ու Խաչատրյանի ժողովուրդը չունի՞ իր մշակույթը, 6 հազար տարվա ազգը չունի՞ իր ծեսերի կարգը, պարը, երաժշտությունը, երգը, ծեսը, որ այդ գլխավոր տոնին, որը ծիսական տոն է համարվում, պետությունը որոշել է Բրեգովիչի կիսագնչուական երաժշտության տակ Նոր տարի անել, որը ոչ սերբական ֆոլկլոր է, ոչ` գնչուական: Բա ասում ենք` հին ժողովուրդ ենք մեր ծեսերով, երգ ու երաժշտությամբ... Փաստորեն, Կոմիտասի 150-ամյակը եզրափակվում է Բրեգովիչով»,- հարցազրույցներից մեկում այսպես է արձագանքել կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

 

Ի ԴԵՊ

Մինչ այդ նախատեսված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին, Մարզահամերգային համալիրում, պետք է տեղի ունենար Գորան Բրեգովիչի համերգը: Սակայն, ինչպես այդ ժամանակ հայտարարել էին, Մարզահամերգային համալիրից Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում երեւանյան համերգը տեղափոխվեց նոյեմբերի 24-ին, որի տոմսերի մի մասն, ի դեպ, արդեն վաճառված էին: Բայց համերգից երկու օր առաջ կազմակերպիչ ընկերությունը հայտարարեց, որ համերգը չի կայանա` պատճառաբանելով, թե ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: «Ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի պատճառով»,- ասվում էր ընկերության տնօրինության հայտարարության մեջ: Շեշտելով, որ տոմսերի վերադարձի պատճառը Ամանորի գիշերը Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության Հրապարակում կազմակերպված Գորան Բրեգովիչի բարեգործական համերգն էՓաստորեն, ստացվում է, որ Բրեգովիչի համերգը Հանրապետության հրապարակում կազմակերպելու Երեւանի քաղաքապետարանի գաղափարը տապալել է հայ կազմակերպչի բիզնեսը, նախապես հայտարարելով Բրեգովիչի անվճար համերգի մասին, ինչին էլ հաջորդել է տոմսերի վերադարձը: Ընդ որում` Բրեգովիչին այդ անվճար-բարեգործական համերգի անվան տակ վճարել են 65 հազար եվրո:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА