o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՓԱԿՎԵԼ ՄԱՐԱԼԻԿԻ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

11.01.2020 20:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՓԱԿՎԵԼ ՄԱՐԱԼԻԿԻ  ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

Հիշո՞ւմ եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր 2050 թվականի նշանակետերի մասին, այդ թվում, որ պետք է ունենանք 5 մլն բնակչություն: Պարզվում է` հիմա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խփել է ուղիղ նշանակետին, բայց ճիտ հակառակ ու բացասական իմաստով: Փակվել է Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը, որովհետեւ ծնունդների թվի նվազում կա: Արձակուրդ մեկնելուց առաջ եւ կառավարության նիստից հետո` առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մարալիկի ծննդատան փակմանը, որի պատճառով տեղի բնակիչներն էլ փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը: Նախարարը նախ նշեց, որ դեռ 2018 թվականի կեսերից են որոշել վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների վիճակը:

. «Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան

Օրինակ, Երեւանում կար ծննդատուն, որն ընդունում էր տարեկան 200 ծնունդ եւ ուներ 3-րդ կարգ, իսկ այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, ուստի` 3-րդ կարգի ծննդատունն ավելի շատ գումար էր ստանում, քան 1-ին կարգինը: Այդ պատճառով էլ կազմվեց մի մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին ծննդատան շենքային պայմանները, սարքավորումներով հագեցվածությունը, բաժանմունքների առկայությունը, բժշկական կադրերով հագեցվածությունը եւ ծնունդների քանակը: Որոշվել է, որ ծնունդների ամենացածր շեմը դրվելու է 150-ի սահմաններում, մենք միայն մեկ բացառություն էինք արել, որ աշխարհագրական անհասանելիության պայմաններում կարող ենք թույլ տալ, որ ծննդատունը գործի 100-ից ցածր ծնունդների դեպքում: Այդ կետերն էին Ճամբարակը, Բերդ քաղաքը եւ Մեղրին: Մարալիկի դեպքում` ամենամոտն Արթիկի բժշկական կենտրոնն է, որը 15 կիլոմետր է հեռու քաղաքից, իսկ, օրինակ` Ծաղկահովիտ գյուղի դեպքում էլ ամենամոտն Ապարանի ԲԿ-ն է:

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

Մարալիկում անցկացված բողոքի ակցիայից հետո` Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի անդամներն այցելել են Շիրակի մարզպետարան ու ծննդաբերական բաժանմունքի փակման հարցի շուրջ քննարկում ունեցել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետԻ՞նչ եզրահանգման եք եկել քննարկումից հետո:

Եթե ցանկանում ենք որակյալ բժշկական ծառայություններ մատուցեն հենց այն մարդկանց, որոնք փակել էին ճանապարհը, ապա պատրաստ ենք նրանց բացատրել, որ ամեն ինչ հենց նրանց շահից է բխում, այլ ոչ թե` իմ: Որպես առողջապահության նախարար` ես այդ մարդկանց համար եմ նման որոշում կայացրել, եւ սա իմ անձնական որոշումը չէ, սա մի մեծ պրոցեսի արդյունքն է` հիմքերով` բժշկի, կադրերի, ծնունդների թվի իջեցում եւ այլն:

«Հրապարակ». Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА