o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է պատասխան տան՝ Արցախի հերոսներին հրապարակավ նսեմացնելու համար»

11.01.2020 20:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է պատասխան տան՝ Արցախի հերոսներին հրապարակավ նսեմացնելու համար»

Նոր տարին Երեւանում, Սուրբ Ծնունդն Արցախում է դիմավորել Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, իսկ մինչ ՌԴ վերադառնալը, հյուրընկալվեց «Իրավունք TV» տաղավարում:

​​​​​​​«Հեղափոխական արժեք է քեռուն մոռանալը»

«Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՔ ՄԵԶ ԶԱՏՈՒՄ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ»

– Պարոն Ներսիսյան, նախ անդրադառնանք հայաստանյան տպավորություններին, ինչպե՞ս կգնահատեք առկա ներքաղաքական իրավիճակը:

Իշխանափոխությունից հետո ժամանակ է անցել, տարբեր հակադրումներ են եղել, տարբեր մարդիկ են եկել-գնացել, բայց երբ խաժամուժը ցրվում է, հասկանում ես, որ սա պատվերով համերգ է: Ասել եմ ու կասեմ` կանգնած եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին: Նախագահի ինստիտուտի քանդման, հետապնդման երեւույթը շատ սխալ է: Անգամ հենց ինքը` Նիկոլը չի գիտակցում, որ իրենից հետո` նոր իշխանություն է գալու, ի՞նչ է տեսնելու, որ հետապնդո՞ւմ են նախորդներին, փորձում են ոչնչացնե՞լ քաղաքական մրցակիցներին: Ինչ-որ մի X քրեական գործ է բացվում, ու քաղաքական հետապնդում կատարվում, իսկ հասարակ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ մխրճված են այս սեւերի ու սպիտակների հակամարտության մեջ, ինչի հետեւանքով կանգնում է երկրի ընթացքը: Երբեւիցե չի կարող երկիրն առաջ գնալ, երբ ներսում իրար մեջ գզվռտոց կա: Ուղիղ կարող եմ ասել` ես այստեղ տեսնում եմ արեւմտյան ուժերի, Սորոսի գրասենյակի եւ տարբեր այլ տեսակի գրասենյակների աշխատանքների բացասական հետեւանքը: Լավից-վատից ՀՀԿ-ն պետություն էր ստեղծել, իսկ այսօր այդ պետությունը կազմաքանդում են եւ ստեղծում են մի իրավիճակ, որը հեշտ կլինի դրսից օգտագործել, ուղղորդել: Հայաստանի ներսում ապրողները չեն տեսնում այս ամենը, մինչդեռ դրսից այն ավելի քան տեսանելի է: Օրինակ, այսպես կոչված, որպես սեւ` ուզում եմ հարցնել այս իշխանությանը` ի՞նչ իրավունքով եք մեզ զատում սեւ ու սպիտակի, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել: ՀՀԿ-ի օրոք կամ դրանից ավելի առաջ ոչ ոք ոչ մեկի սեւ չի անվանել, իսկ այսօր այդ բաժանումը դնում են: Դե մենք էլ իրավունք ունենք պաշտպանվելու, բայց ոչ թե ուժով, ինչպես իրենք են անում, այլ իրավունքի ուժով: Որտե՞ղ է գրված, որ ժողովրդավար պետության մեջ քաղաքական հետապնդում իրականացնեն, օրինակ, 7 մլն դրամի չարաշահման մեղադրանքով:

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

Մեղադրանքներ, ձերբակալություններ վերջին մեկ տարվա ընթացքում շատ են  եղել, ընդ որում` ավելի ծանր մեղադրանքներ էլ են եղել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ շարքում ավելի մեծ աղմուկ եղավ հենց Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քր.գործի ժամանակ:

Նրանք պետք է պատասխան տան մարդուն հրապարակավ նսեմացնելու համար: Նրա թոռն էլ է այսօր հետապնդվում բանակում: Հասկանո՞ւմ եք, մարդը գնացել է հայկական բանակ, ծառայում է, իր պարտքն է տալիս հայրենիքին, իսկ որոշ դասալիքներ, որոնց անուններն էլ չեմ ուզում տալ, գնում են բանակի, սպայական կազմի դիմաց կանգնում են ձեռքները գրպանները դրած ու ինչ-որ բան են հոխորտում: Ու այդ մարդիկ այսօր պատգամավոր են, քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, բայց որպես դասալիք` չեն հետապնդվում: Մինչդեռ մարդը գնում է բանակ` իր պարտքը կատարելու, հետապնդում են իր պապի, իր ծնողների համար: Ի՞նչ են ուզում սրանով ասել: Ամենայն լրջությամբ եմ ասում` պատասխան են տալու, կապ չունի` իրենք ինչպես կորոշեն` թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված, միեւնույնն է, պատասխան են տալու` այդ հրապարակավ նսեմացումների համար: Կա՞ր հանցանք, խնդիր չկա, դուք այդ հանցանքին համարժեք ձեւով, մարդուն հարցաքննեք, բայց դուք ոչնչացնում եք հերոսի, նախագահի ինստիտուտը, ոչնչացնում եք ամեն ինչ, հետո ուզում եք, որ ձեզ հարգե՞ն, ընդունե՞ն: Ժողովուրդն այս ժամանակաշրջանում որոշել է այսպիսի իշխանություն ունենա, թող ունենա, բայց դուք ոչնչացնում եք հերոսներին, որը չի ներվելու:

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

«ՊԱՐԶԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՔՐՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԿԵՐԵԼ Է»

– Ի դեպ, հերոսներին վարկաբեկելու այս գործընթացը շարունակվում է, եւ հերթը հասավ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին: Օրվա իշխանության կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանը նախ փորձեց վարկաբեկել, հետո` ներողություն խնդրեց Ղարամյանից: Ի՞նչ կասեք այս մասին:

Երբ Արցախում էի, հյուրընկալվել էի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մոտ: Նա, ինչպես գիտեք, Արցախի նախագահի թեկնածու է, գնացել եմ եւ իմ աջակցությունն եմ հայտնել նրան` մի պարզ պատճառով` եթե նրա անցած ճանապարհը մի կողմ դնենք, ապա էլ ո՞վ կարող է պատերազմի մեջ գտնվող Արցախում լինել նախագահ, եթե ոչ հերոս գեներալը: 1996-97 թթ.-ին ծնված երիտասարդները, որոնք աչքները բացել եւ տեսել են արդեն Ռ. Քոչարյանի կառուցման ժամանակաշրջանը, մտածում են, թե երկիրն այսպես էլ եղել է: Բայց երկրիրն այսպես չէր, երկիրը քանդված էր, սարքեցին տվեցին իրենց եւ հիմա մտածում են, թե իրենք Շվեյցարիայի, Չեխիայի կամ մի հետաքրքիր եվրոպական երկրի կողքի պետությունում են ծնվել, ու իրենք չունեն անվտանգության խնդիր: Պարզամտորեն կարծում են, թե այսօրվա ադրբեջանցիներն առաջվանը չեն: Բայց ինչպես «Ձորի Միրոն» ֆիլմում է ասվում` «Սուլթանի անունը կփոխվի, բայց Օսմանի անունը չի փոխվի»: Պարզամտությունն ու փոքրոգությունը մեր ազգին կերել է: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ Արցախում հանդիպեցի Արշավիր Ղարամյանին, խոսեցի իր հետ, բնական է, հարցրի, թե ինչպես է վերաբերվում այս ամենինՀավատացեք, նա շատ հասարակ էր այդ ամենին նայում, ինքը փոքրոգի չէ, ասաց. «Դե ինչ ասես, մենք նույն հարթության մեջ չենք, որ ես ինչ-որ կերպ արձագանքեմ: Ես գիտեմ` ով է Իրանի գեներալը, գիտեմ` ինչ է կատարվում այնտեղ, գիտեմ` տարածաշրջանում ինչ է կատարվում»: Իսկ թե մարդիկ, որոնք աշխատում են ինչ-որ գրանտներ ստանալու համար, այդքանից հետո` ներողություն կխնդրեն, թե` ոչ, իմաստը ո՞րն է: Իրանցի գեներալ է զոհվել, ողջ Իրանը ոտքի է կանգնել, իրենց գեներալին պաշտում են, հարգում, իսկ Հայաստանի, այսպես կոչված, ժողովրդավարությունը չի ընդունում մեծ ու փոքր, չի ընդունում ընտանեկան ավանդույթները: Մեր ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, որ այսօրվա պատկերացրած ժողովրդավարության մեջ շատ հանգիստ կարող է լինել ադրբեջանցին, պակիստանցին, հնդիկը եւ այդ նույն ժողովուրդը լինելով հանդերձ` իրենք թելադրեն իշխանությանն այն, ինչ կուզեն, ու դու չես կարող իրենց դեմ գնալ: Նույնը կարող է անել մի տրանսվեստիտ կամ ընդհանրապես` ԼԳԲՏ համայնքը: Սա՞ են ժողովրդավարություն համարում:

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

Գուցե, սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ` ամենաթողությո՞ւն...

Ինձ թվում է` ժողովրդավարության դրոշակի տակ` սա ուղիղ բռնապետության ճանապարհն է: Տեսնում եմ, որ Նիկոլը գնում է իր քաղաքական մրցակիցների ոչնչացման ճանապարհով: Եվ երբ տեսնում ես, թե ովքեր են նրա սեւ գործ անողները, զարմանք ես ապրում: Ո՞ւմ վրա ես հույս դրել, եթե դու այսպես ազատ, պինդ ուժեղ անձնավորություն ես, վստահ ես քո վրա, արդեն նստել ես իշխանության ղեկին, ուրեմն` մի եղիր փոքրոգի: Բայց` ոչ, դու գեներալ ես ձերբակալում, գրավի դիմաց չես ազատում, որ այդ մարդը սպասի դատավարությանը: Դու Ռոբերտ Քոչարյանից անձնապես ես վախենում, այլապես չէիր սարքի շոու, թե իբրեւ մեկին ուզում են կաշառք տալ: Ասենք թե, մեկին էլ կաշառք տվեցին, ո՞ւմ ես բռնում, ո՞ւմ ես պահում: Այսօր Նիկոլն է առաջին, երկրորդ, երրորդ, 10-րդ, 20-րդ տեղում, իսկ դրանից հետո` ով ուզում է լինի` դատավոր, դատախազ, քննիչ, ամեն ինչ ինքն է: Այս տեսակը մարդիկ չեն ուզում տեսնել, եւ այդպես չի կարող լինել: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարձակումներով, աչք ու բերան փակելով` ոչինչ չեք կարող փոխել, իրադարձությունները գալիս են եւ ցույց են տալիս, որ այս իշխանությունը սուտ է խոսում: Իհարկե, սուտ խոսելու համար բանտարկություն չկա, ասում են, անցնում առաջ: Իսկ եթե մեկն էլ փորձի մի բան խոսել` կբանտարկեն ու վերջ: Կասեն` տուշոնկա գողացող էր: Սա է այսօրվա իշխանության արհեստը:

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

«Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, Ա. ՂԱՐԱՄՅԱՆՆ ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ»

– Այս ամենին զուգահեռ տարածաշրջանում տեղի են ունենում մտահոգիչ իրադարձություններ: Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվում, Իրաքում` հրթիռակոծվում են ամերիկյան ռազմաբազաները: Եվ այս ամենը սկսվեց նրանից, երբ ԱՄՆ-ի կողմից սպանվեց իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանը: Ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա մեզ վրա:

Հիմա ամերիկամետ հայությունը ծափահարում է, թե ԱՄՆ-ն ճիշտ է արել, շատ լավ է արել: Իսկ գեներալներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանն իրենց զինվորական պարտքն են կատարում, ցավակցում են` իրանցի գեներալի համար: Մինչդեռ հայտնվում են ամերիկյան ուժերից սնվող հայազգի մարդիկ, ովքեր սկսում են պախարակել հերոսներին: Ախր, Իրանում պատերազմ եթե եղավ, Հայաստանին ի՞նչ օգուտ: Լավ-վատ ձեր հարեւանն է, այդ պետությունը Հայաստանի համար միջանցք է ներքեւից, ինչպես Վրաստանը` վերեւից: Միլիոնավոր ժողովուրդ էր հավաքվել Իրանում գեներալի թաղմանը, դուք փոխանակ կոռեկտ լինեք, գոնե սուս մնաք, հարձակվում եք մեր հերոսների վրա: Այդ քայլերով նրանք ցույց են տալիս, թե որտեղից եք սնվում: Իսկ նրանք սնվում են այն տեղերից, որտեղից հարվածներ են հասցվում: Իհարկե, Նիկոլը փորձում է խաղաղասեր երեւալ, բայց այդ դեպքում` ինչո՞ւ է 4 կործանիչ առնում: Բա խաղաղասեր ես, ծաղիկներ, կոնֆետներ, բլինչիկ առ, ինչո՞ւ ես, կործանիչ առնում: Արդեն հասկանում ես չէ՞, որ այդ խաղաղությունը պետք է պարտադրել, քո դիմաց Շվեյցարիայի, Ավստրիայի ժողովուրդը չէ, ուրեմն` պետք չի ձեւանալ: Իսկ ինձ մոտ տպավորրություն է, որ ներքին համաձայնություն գոյություն ունի հակառակորդի հետ, թե քանի ինքը կա, ոչ մի պատերազմ չի լինի: Բայց ամեն դեպքում, եթե դու իրոք ուզում ես, որ խաղաղություն լինի տարածաշրջանում, պետք է հստակ հասկանաս, որ սա քո հարեւանն է, եւ հարեւան երկրի հետ կախված խնդիրներն ուղիղ քեզ վրա է անդրադառնալու: Եթե լինի պատեազմ, փախստականները գալու են Հայաստան եւ Արցախ: Մի պահ պատկերացրեք, թե ինչ է լինելու այդ դեպքում:

«Պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը». Արման Աբովյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА