o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

10.01.2020 22:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանում, հունվարի 10-ի ժամը 19:40-ի դրությամբ,  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա. փետրվարի 25-ին Երևանում սպասվում են տեղումներ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը  դժվարանցանելի  է բեռնատարների համար:

Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային ամվադողերով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА