ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, անկանխատեսելի զարգացումներով հղի. ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ

10.01.2020 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, անկանխատեսելի զարգացումներով հղի. ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ

Հայտնի է, որ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սպանված Իրանի «Սեւ ասպետ» Ղասիմ Սոլեյմանիի սպանությունը ցնցեց միջազգային հանրությանը: Ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետները   չեն բացառում, որ գեներալի սպանությունը կարող է տարածաշրջանում  անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել: Ի՞նչ վտանգներով է իրավիճակը հղի, փորձեցինք հետաքրքրվել ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ:

​​​​​​​«Անհապաղ ստեղծել էթիկայի հանձաժողով». ԲՀԿ խմբակցության ղեկավարը դիմել է Էյրամջյանին եւ Խաժակյանին

«Իրավիճակի վատթարագույն սցենարով զարգանալու դեպքում կապակայունանա Իրանի հյուսիսը»

- Ղասիմ Սոլեյմանիի սպանությունն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա:
- Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, ընդ որում` անկանխատեսելի զարգացումներով հղի: Իրանն ինքնաբավ, տեխնոլոգիապես զարգացած պետություն է, հզոր աշխարհաքաղաքական գործոն: Իրանական կողմի պատասխանն անխուսափելի էր: Ընդ որում, իրավիճակի էլ ավելի սրվելու դեպքում Իրանի հնարավոր պատասխանը կարող է անկառավարելի ռիսկեր ստեղծել Միացյալ Նահանգների համար:
Մենք ականատեսը եղանք այն բանի, որ իրանական արտադրության հրթիռները հաջողությամբ խոցել են նախանշված թիրախները, այսինքն` իրանական ռազմական ներուժը պատկառելի է: Ըստ այդմ, ակնհայտ է, որ Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմագործողությունները կուղեկցվեն մեծ կորուստներով նաեւ ԱՄՆ-ի համար, առավել եւս, որ իրանական հասարակությունն այժմ համախմբված է ու դիմադրության պատրաստ առավել, քան երբեւէ:
Իսկ պատրա՞ստ է արդյոք Թրամփի վարչակազմն իրավիճակի էլ ավելի սրմանն ու անխուսափելի կորուստների: Ի վերջո, գեներալ Սոլեյմանիի սպանությունը, հատկապես Իրանի կողմից հասցված հարվածից հետո ԱՄՆ-ում հակասական գնահատականների արժանացավ, եւ ակնհայտ է, որ անգամ չնչին անհաջողությունը նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդները կօգտագործեն նրան հարվածելու համար: Իսկ եթե հաստատվեն իրանական կողմի տեղեկություններն առ այն, որ ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման ընթացքում զոհվել է մոտ 80 ամերիկյան զինծառայող, եւ մոտ 200-ն էլ վիրավորվել է, ապա դա կլինի իսկապես ծանր հարված նախագահ Թրամփի համար:
Ամերիկյան քաղաքական մշակույթում ընդունված է արտաքին քաղաքական քայլերը համապատասխանեցնել ընթացիկ ներքաղաքական նկատառումներին: Սակայն տվյալ դեպքում այդ սցենարը, ամենայն հավանականությամբ, չի աշխատի: Իրանը լուրջ հակառակորդ է, եւ այս դեպքում տպավորիչ ուժի ցուցադրությամբ ներքաղաքական դիվիդենտներ հավաքել չի ստացվի, ընդհակառակը, մեծ հավանականությամբ լուրջ ներքաղաքական բարդություններ կառաջանան նախագահ Թրամփի համար:

- Զարգացման ի՞նչ սցենար եք նման պայմաններում կանխատեսում:
- Մեզ համար առավել մտահոգիչ է այն, որ իրավիճակի վատթարագույն սցենարով զարգանալու դեպքում կապակայունանա Իրանի հյուսիսը` Իրանական Ատրպատականը: Այդ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Արեւմուտքի, այնպես էլª թյուրքական աշխարհի համար: Եթե արեւմուտքի համար այն կարեւոր է Իրանի հյուսիսային սահմանը վերահսկելու, Իրանը ցամաքից օղակելու համար, ապա թյուրքական աշխարհն այդ տարածաշրջանը պարզապես իրենն է համարում: Ի վերջո, Ադրբեջան անունով թուրքական պետական միավոր ստեղծելու հիմքում ընկած է եղել իրանական այդ երկրամասի հանդեպ թուրքական ագրեսիվ հավակնությունները «հիմնավորելու» մտադրությունը: Ավելին, մենք ականատեսն ենք այն բանի, որ Թուրքիան անմիջապես օգտվում է պատեհ առիթից, երբ իր հարեւանները թուլանում են եւ զավթում է իր այդ հարեւան պետությունների այն տարածքները, որոնք համարում է իրենը: Այդ թվում, առ այսօր թուրքական ռազմական ներկայությունը պահպանվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում: Իրանական պետականության թուլացման դեպքում թուրքական այս նույն ագրեսիվ սցենարը կդառնա անխուսափելի:

«Նման բան կարող է անել միայն անհայրենիք մարգինալը»

- Պարոն Ջամալյան, ի դեպ, վերջին օրերին կրկին թիրախավորվեցին հայ գեներալներ, մասնավորապես` Արշավիր Ղարամյանը: Ինչո՞ւ, առհասարակ ինչի՞ց է, որ ներկա իշխանությունները գալու օրվանից ի վեր փորձում են ստվեր գցել ճանապարհ անցած զինվորականների, գեներալների վրա:
- Արշավիր Ղարամյանը բազմավաստակ պետական գործիչ է: Նրա անունն արդեն գրված է հայոց ազատագրական պայքարի պատմության էջերում: Եվ երբ մեկն իրեն թույլ է տալիս նման մարդու հասցեին, ինչպես տվյալ անձն է ասում` «չճշտված ինֆո» տարածել, նույնն է թե` զրպարտել, ապա իրեն դնում է ողորմելի մարգինալի կարգավիճակում: Առհասարակ, ինչպե՞ս կարող է բարոյապես հասուն մարդը չճշտված տեղեկություն տարածել, զրպարտել, այն էլ` ազգի հերոսին, մի մարդու, ով ողջ գերդաստանով է լծված եղել ազգային ազատագրական պայքարին: Նման բան կարող է անել միայն անհայրենիք մարգինալը:
 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА