o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն

10.01.2020 10:52 ԹԵՄԱ
Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն

Ընթացիկ տարվա մարտից ծրագրվում է կանոնավոր ավիաչվերթներ գործարկել Երևանի և Սիմֆերոպոլի միջև։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։ Նրա խոսքով՝ «Իկար» ավիաընկերությունն արդեն ստացել է համապատասխան թույլտվություն և համաձայնություն «Ռոսավիացիայից»։

Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդ

Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և համաձայնեցումների փուլում, այդ թվում չվացուցակի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով։ Չվերթները կիրականացվեն մարտից՝ շաբաթական 2 անգամ, սակայն ըստ պահանջարկի՝ կարող են ավելացվել։ Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլ- Երևան ավիերթուղին կդառնա առաջին կանոնավոր միջազգային չվերթը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА