o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրդեհ է բռնկվել Երևանի «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում. տարհանվել է 2 աշխատակից և 10 երեխա

10.01.2020 08:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հրդեհ է բռնկվել Երևանի «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում. տարհանվել է 2 աշխատակից և 10 երեխա

Հունվարի 10-ին, ժամը 05:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում:  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից. 36-ամյա տղամարդուն սպանելուց հետո կրակոցներ է արձակել նրա կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) և մասամբ այրվել՝ գույքը: Տարհանվել են 2 աշխատակից և 10 երեխա. Ռոման Է.-ին (ծնված 1997 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА