o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ոչ միայն չենք թուլացնելու մեր պայքարը, այլ ավելի ենք ակտիվանալու». բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

10.01.2020 00:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ոչ միայն չենք թուլացնելու մեր պայքարը, այլ ավելի ենք ակտիվանալու». բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Քաղաքական մեկնաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որում մասնավորապես ասված է.

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

«Պարոն գլխավոր դատախազ,
Մենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արդեն 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցներս, եւ անձամբ ես, մշտապես իմացել ենք, որ ուժային կառույցները եւ մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ գործող վարչապետի անձնական շահին: Բայց մեր հոգու խորքում ամեն դեպքում վառ էինք պահում մի աղոտ հույս, որ Դուք կունենաք մասնագիտական գեթ մի փոքր արժանապատվություն եւ գոնե կփոխեք Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Այսօր այդ վերջին հույսն էլ մեռավ, եւ մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր երկրում ամեն ինչ վճռվում է ցեղապետի կամքով՝ նրան հլու-հնազանդ ծառայող մարիոնետների ձեռքով:

Նոր նշանակում Արմեն Սարգսյանի որոշմամբ

Այս ամենը, իրավական այս ամենաթողությունը, օրենքի երեսին այս կերպ ցինիկաբար ծիծաղելը ունենալու է ծանր հետեւանքներ՝ առաջին հերթին ՀՀ իրավական ինստիտուտների, երկրորդ հերթին՝ ձեզ նման կամակատարների համար: Իրավական համակարգն իր գլխին օրեցօր ստանում է ծանրագույն հարվածներ, հանուն քաղաքական հաշվեհարդարի եւ վենդետայի օրենքները ոտնահարվում եւ ստորադասվում են խայտառակ կերպով, եւ այդ բոլոր ապօրինությունները հանգեցնելու են տխուր վերջաբանի: Դեռ երկար տարիներ են պետք գալու՝ արդարադատության ծաղրված համակարգը ոտքի կանգնեցնելու եւ նրա ընկած վարկանիշը բարձրացնելու համար, իսկ նշածս կամակատարները կանգնելու են դատարանի առաջ:

Վերաքննիչ դատարանը մարտի 1-ի գործով դատապարտված քաղաքացուն արդարացրել է. ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական

21-րդ դարը միջնադարը չէ, պարո՛ն Դավթյան, որ վհուկների որս իրականացվի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ մնա անարձագանք միջազգային հանրության կողմից: 21-րդ դարում ոչ ցանկալի լրատվամիջոցի բերանը փակելը շատ թանկ է նստում տվյալ պետության վրա՝ քայքայելով նրա որդեգրած ժողովրդավարական արժեքները: Պնդում, ընդգծում ենք, որ Արմեն Թավադյանի հանդեպ իրագործվող պրոցեսը մինչեւ ուղնուծուծը քաղաքական է եւ նպատակ ունի հարվածել խոսքի ազատությանը, ինչպես նաեւ թուլացնել նախագահ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած շարժումը: Սակայն Ձեր վերադասները դարձյալ ու դարձյալ սխալվել են իրենց հաշվարկներում՝ մենք ոչ միայն չենք թուլացնելու մեր պայքարը, այլ ավելի ենք ակտիվանալու՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դրվել իրավական, ժողովրդավարական ճիշտ ռելսերի վրա:

Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

Ամոթ ու պարսավանք՝ ահա այն երեւույթները, որոնց արժանի եք Դուք եւ ձեր ղեկավարած կառույցը, քանի դեռ կատարում եք ռեժիմի պատվերները»:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА