o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հեղափոխական ընտրյալները». բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը  

08.01.2020 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հեղափոխական ընտրյալները». բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը  

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գնահատմամբ` 2019 թվականը բացասական իմաստով նաեւ աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով: Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին եւ միջինից առավել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը: 

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

«Մասնավորապես, 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Իսկ 2020 թվականի պետական բյուջեում կանխատեսվող միջին աշատավարձի աճը հավասար է գնաճին: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականին չի բարձրացվել: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ են: 2020 թվականին նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա 23 տոկոսով, սակայն շուրջ 10 տոկոսի չափով կունենանք նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճ: Մյուս կողմից էլ՝ 2020 թվականին չի նվազելու մինչեւ 150 000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են: Փոխարենը՝ 2020 թվականին էապես նվազելու է բարձր վարձատրությամբ աշխատողների հարկային բեռը: Օրինակ՝ ամսական շուրջ 2,2 միլիոն դրամ վարձատրություն ունեցող նախարարի եկամտային հարկի բեռը կնվազի շուրջ 35 տոկոսով: Պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել եւ 2020 թվականին եւս մնալու է նույնը: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձը չի բարձրանալու եւ նրանց իրական եկամուտները կրճատվելու են սպասվող գնաճի հաշվին:  Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, մարզպետ, նախարարի եւ մարզպետի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ եւ այլն) վարձատրությունը եռապատկվել է խնդրահարույց պարգևատրումների եւ ինքնապարգեւատրումների հաշվին:  Իսկ 2020 թվականին բարձրաստիճանների իրական եկամուտները կաճեն եւս 35 տոկոսով՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխությունների հետեւանքով: Պատկերն ավելի առարկայական կդառնա բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեից կատարվող ընդհանուր ծախսերի ներկայացման պարագայում: Ասենք նախարարի օրինակով՝ ամսական աշխատավարձը կազմում է 794 հազար դրամ, ամսական միջինը ստանում է շուրջ 1,4 միլիոն դրամի չափով պարգևատրում, նրան սպասարկող վարորդի ամսական միջին վարձատրությունը կազմում է շուրջ 140 հազար դրամ, իսկ նրա ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսը՝ ամսական շուրջ 120 հազար դրամ: Փաստորեն, յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսվում է ամսական շուրջ 2 միլիոն 450 հազար դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի շուրջ 30-ապատիկը: Ընդ որում՝ ներկայացված հաշվարկում ներառված չեն գործուղումների ծախսերը: Ակնհայտ խնդիր են նաեւ բարձրաստիճան այդ «ընտրյալների» աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ», - նշում է Թ. Ավետիսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА