o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանն ԱՄՆ-ին հիշեցրել է 1988 թվականին խոցված ինքնաթիռի մասին

07.01.2020 14:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանն ԱՄՆ-ին հիշեցրել է 1988 թվականին խոցված ինքնաթիռի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ում հիշեցրել է ԱՄՆ-ին 1988 թվականին խոցված իրանական ուղևորատար ինքնաթիռի մասին։ Ռոհանին նշել է, որ իր երկիրը շատ ավելի պատճառներ ունի ԱՄՆ-ի օբյեկտներին հարվածելու համար՝ որպես վրեժ։

Գերմանիայում սկսել են խոսել ամերիկյան օկուպացիայի մասին

«Նրանք, ովքեր վկայակոչում են 52 թիվը, պետք է հիշեն 290 թիվը և IR655 չվերթը։ Երբեք չսպառնաք իրանցի ժողովրդին»,-գրել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական 52 օբյեկտներին հարվածելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ այդ թիրաներից մի քանիսը կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար։

Իրանի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին միջազգային ահաբեկչության մեջ և խոստացել են վրեժ լուծել օրերս Բաղդադի օդանավակայանի մոտ իրանցի գեներալի սպանության համար։

1988 թվականին հուլիսի 3-ին Պարսից ծոցում երկիր-օդ դասի հրթիռով խոցվել էր Iran Air-ի Airbus A300B2-203 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Թեհրան-Բենդեր Աբբաս-Դուբայ երթուղով։ Հրթիռն արձակվել էր ամերկյան նավատորմի հրթիռային Vincennes հածանավից։ Զոհվել էին ինքնաթիռում գտնված 290 անձինք՝ անձնակազմի 16 անդամները և 274 ուղևորները, որոնցից 65-ը՝ երեխաներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА