o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 3 մլն

07.01.2020 13:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 3 մլն

2019թ. հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակ­չության թվաքանակի ցուցանիշը 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7400-ով՝ կազմելով 2 մլն 965 հազար 300 մարդ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը:

Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն

1992-ից սկսած ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը տարեց տարի նվազել է: Եթե 1992-ին բնակչության թիվը 3 մլն 633 հազար 300  էր, ապա 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում է 2 մլն 965 հազար 300: Այսինքն՝ 27 տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 668 հազարով:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վար­չու­թյան կողմից վարվող ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառման համաձայն, 2018թ. արձանագրվել է բնակչու­թյան տեղաշարժերի հաշվառ­ման 42 080 և հաշվառումից դուրս գրման 35 767 գործողություն: Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով միգրացիայի մնացորդի ցուցանիշը 2018-ին գնահատվել է -18.2 հազ.մարդ, քաղաքային բնակչությանը՝ -8.4 հազ., իսկ գյուղական բնակչությանը՝ -9.8 հազար մարդ:

2019-ի տարեսկզբին քաղաքային բնակ­չության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: Մշտական բնակ­չության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը 2019-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի:

«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տա­րի­ներին մեծապես արագացել է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2019-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.9%»,- ասվում է ԱՎԾ հրապարակած ժողովրդագրական ժողովածուում:

2018-ի ընթացքում, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, ՀՀ-ում արձանագրվել են 37 197 ծնունդ: Ծնունդների սեռերի հարաբերակցության գործակիցը՝ տղաների թվաքանակը 100 աղջկա հաշվով 111.1 է:

2018-ին ՀՀ-ում գրանցվել է 25 751 մահվան դեպք: Մահացության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով կազմել է 8.7%: 2018-ի գրանցված մահվան ընդհանուր դեպքերից 13 021-ը, կամ 50.6 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 12 730-ը, կամ 49.4%-ը` կանայք: Ինչպես և նախորդող տարիներին, 2018-ին ևս մահացության կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններից (55.2%) և չարորակ նորագոյացու­թյուններից (20.4%) մահվան դեպքերը:

2018-ին ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 8 330 օտարերկրացիներ, այդ թվում՝ 713-ը՝ հատուկ, 1 809-ը՝ մշտական և 5 803-ը՝ ժամանակավոր կարգավիճակ:

2018-ին Հայաստանի Հանրապետությունում ապաստան է հայցել 218 անձ, փախստականի կարգավիճակ է ստացել 72-ը, իսկ 98 անձի համար դադարեցվել է փախստականի կարգավիճակը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА