o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում վարորդը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ ձնագնդի նետած այն երեխաների վրա

07.01.2020 12:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում վարորդը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ ձնագնդի նետած այն երեխաների վրա

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ոչ ադեկվատ վարորդը կրակ է բացել այն երեխաների վրա, որոնք ձնագնդի են նետել նրա մեքենայի վրա:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, դեռահասների ընկերությունը զվարճացել է նրանով, որ ձնագնդի է նետել անցնող մեքենայի վրա: Նրանցից մեկը հայտնվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որի վարորդը հանել է հրազենը եւ կրակ բացել երեխաների վրա։ Վիրավորվել է երկու երեխա՝ 12-ամյա աղջիկ եւ 13-ամյա տղա:

1983թ. հունվարին ծնված աղջիկը գտել է ԱՄՆ-ում բնակվող եղբորը. «Հայոց մայրեր»

Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց, կրակ բացած վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, ոստիկանությունը որոնում է նրան:

2019-ը ԱՄՆ-ում ռեկորդային է եղել զանգվածային գնդակահարությունների թվով՝ 41 դրվագ, 211 սպանված։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА