o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը

04.01.2020 15:39 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը

Հունվարի 3-ին՝ ժամը 05։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն:

Ողբերգական դեպք Երևանում. Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 06։40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА