o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել

04.01.2020 14:54 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում:

Ամուսնացած տղամարդու նշաններ, որոնք միանգամից չեն երևում

Աստղային դերասանուհին իր ընտանիքի անունից գրություն է տարածել:

«Շնորհավոր Ամանոր Մեդդենների կողմից: Մենք այնքան երջանիկ ու երախտապարտ ենք, որ սկսում ենք նոր տասնամյակը` հայտարարելով մեր դստեր՝ Ռեդդիկս Մեդդենի ծննդյան մասին: Նա ակնթարթորեն գրավեց մեր սրտերը և համալրեց մեր ընտանիքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դերասանուհին նշել է նաև, որ չի հրապարակելու դստեր լուսանկարները և չի կիսվելու մանրամասներով:

2015 թվականին Քեմերոն Դիասն ամուսնացել է երաժիշտ Բենջի Մեդդենի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Քեմերոն Դիասը մտադիր է հեռանալ կինոյից: Լուրեր էին շրջանառվում, որ այս մասին աստղը տեղեկացրել է իր ընկերուհուն՝ դերասանուհի Սելմա Բլերին: Նրա խոսքով` դերասանուհին մտադիր է իր ամբողջ ժամանակը տրամադրել ընտանիքին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА