o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշտարակի գերեզմանատանը հնչել են կրակոցներ. կա 1 զոհ, 1 վիրավոր /լուսանկարներ/

27.12.2019 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աշտարակի գերեզմանատանը հնչել են կրակոցներ. կա 1 զոհ, 1 վիրավոր /լուսանկարներ/

Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշատարկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել:

Վրացի լրագրող Գաբունիան կրկին վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:   Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկություների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներէ արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել»: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան:  Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:   Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА