o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԷՐ ՓՈՒՉԻԿ

27.12.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԷՐ ՓՈՒՉԻԿ

Երեւի Փաշինյանը շատ էր ուզում տարեվերջին գոնե մի այնպիսի տնտեսական ցուցանիշ գտնել, որը հեռու-հեռավոր նմանություն կունենար նրա խոստացած «տնտեսական հեղափոխության» հետ: Եվ, բնականաբար, պաշտոնական վիճակագրությունը չհապաղեց «շեֆին» օգնության հասնել: Համենայնդեպս, Փաշինյանն  ֆեյսբուքյան իր էջում կարողացավ քարոզել՝ 2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը. «Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 10.1 տոկոս: Արտահանման աճ՝ 25.7 տոկոս: Շնորհավորում եմ բոլորիս: Դուխով»:

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

Մինչ Փաշինյանը կշարունակի ոգեւորված խոսել իր այդ «վագրային ռեկորդների» մասին, փորձենք հասկանալ՝ որքանո՞վ են լուրջ այդ թվերը: Սկսենք նրանից, որ առհասարակ Տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ) կոչված այդ տերմինը, որպես տնտեսության գնահատման միջոց, ինքնին լուրջ չէ, առավել եւս, երբ փորձում են դրա վրա հիմնավորվելով՝ տնտեսական իրավիճակ ներկայացնել: Սա չչափվող ցուցանիշ է, եւ եթե վիճակագիրները այդ 10.1 տոկոսի փոխարեն գրեին, օրինակ, 9 կամ 11, այն որեւէ կերպ հաստատել կամ հերքելու միջոց չկա: Լավ, գրել են 10.1, թող լինի այդպես: Տեսնենք, այդ 10.1 տոկոսն ինչքանո՞վ է լուրջ: Նախ ֆիքսենք. այդ 10.1 տոկոսն անցած տարվա նոյեմբեր ամսվա համեմատությամբ է (տե՛ս աղյուսակը), իսկ ահա հունվար-նոյեմբերի համեմատությամբ, այսինքն՝ տարվա 11 ամիսների կտրվածքով ՏԱՑ-ի աճը 7.5 տոկոս է, որը դժվար է «հեղափոխական» համարել, էլ չասած՝ վարչապետի մակարդակով համազգային շնորհավորանք հղելու առիթ: Նկատի ունենք, որ 2017թ.-ին, երբ դեռ Նիկոլն օրակարգում չէր, նախկին «հանցավոր ռեժիմը» հունվար-նոյեմբերի կտրվածքով այդ կարգի ՏԱՑ-ի աճ ուներ՝ 7.3 տոկոս, ինչը, ի դեպ, այն ժամանակ ընդդիմություն հանդիսացող ներկայիս իշխանությունները համարում էին խիստ ցածր ցուցանիշ: Ուրեմն, այդ 0.2 տոկոսի տարբերությո՞ւնն էր պետք՝ «հեղափոխական թռիչքի» համար: Ավելին, 2017թ. նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ի աճը 9.2 տոկոս էր, Փաշինյանի` այդքան ոգեւորած 10.1 տոկոսից 0.9 տոկոսային կետով պակաս: Սակայն այդ 0.9 տոկոսը եւս «հեղափոխություն» համարելը շիզոֆրենիայի դաշտում կլիներ: Սակայն այստեղ ավելի ուշագրավ մեկ այլ դրվագ էլ կա, որը եւս հիմնավորում է, որ ՏԱՑ կոչվածին պետք չէ առհասարակ լուրջ վերաբերվել: Այսպես, կրկնենք. 2017թ. հունվար-նոյեմբերին ունեինք ՏԱՑ-ի 7.3 տոկոս աճ՝ այս տարվա 7.5 տոկոսի դիմաց: Բայց ինչպե՞ս է այս տարի ավել, եթե գրեթե բոլոր տնտեսական պարամետրերով 2017թ.-ի այդ ամիսներին ունեինք նկատելիորեն ավելի լավ պատկեր, քան այս տարի: Այսպես, արդյունաբերության 12.3 տոկոս աճի դիմաց այս տարի ունենք 9.3 տոկոս աճ: Գյուղատնտեսությունում 2017թ.-ին 3.9 տոկոսանոց անկում էր: Այդ ցուցանիշը ներկայումս ներկայացվում է միայն եռամսյակային կտրվածքով. այս տարվա հունվար-սեպտեմբերին ունեցել ենք 4.8 տոկոս անկում, եւ հազիվ թե այդ պատկերը նոյեմբերին էապես փոխված լինի: Առեւտրաշրջանառությունը, որը տնտեսական ցուցանիշների վրա ազդող առանցքային ուղղություններից է, 2017թ.-ին աճել է 14.4, իսկ այս տարի՝ 9.3 տոկոսով: Ծառայությունների ոլորտում աճը մոտավորապես նույն մակարդակի է: Գնաճը 2017թ.-ին 0.8 տոկոս էր, այս տարի՝ 1.5: Արտաքին առեւտուրը 2017թ.-ին աճել է 26.4 տոկոսով (արտահանումը՝ 23.5 եւ ներմուծումը՝ 28)՝ այս տարվա 7.4 տոկոսի (9 եւ 6.6) դիմաց: Միայն շինարարությունն է, որտեղ այս տարի տեմպերը նկատելիորեն մեծ են՝ 2017թ. 0.3 տոկոսի դիմաց՝ 2019թ. հունվար-նոյեմբերին՝ 4.5 տոկոս:

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

Սակայն բացարձակ արժեքով սա տնտեսության երկրորդական ոլորտներից է եւ չէր կարող էական դեր խաղալ: Ուրեմն, այս իրավիճակում այդ ինչի՞ց ելնելով են պնդում, թե այս տարի տնտեսությունը 0.2 տոկոսով ավելի ակտիվ է եղել՝ 2017թ. համեմատ: Ընդհակառակը, միանշանակ պետք է հակառակ պատկերը լիներ, ավելին, 2017թ. ցուցանիշներն այս տարվա հետ համեմատելով, պետք է «հանցավոր ռեժիմի» օրոք 1-2 տոկոսով ավելի ակտիվ տնտեսություն ունենայինք: Բայց հակառակն է, եւ այս վիճակում էլ քանի՞ կոպեկի արժեք ունի Փաշինյանին այդքան ուրախացրած ՏԱՑ-ի 10.1 տոկոս աճն ու, առհասարակ, նման աբսուրդ պատկեր ներկայացնող վիճակագրության ամեն մի թիվ: Ինչ վերաբերում է Փաշինյանի ոգեւորության երկրորդ կետին՝ արտահանման 25.7 տոկոս աճին, ապա ֆիքսենք, որ դա եւս անցած տարվա նոյեմբերի համեմատությամբ է: Ընդ որում, տարօրինակ է, թե Փաշինյանն ինչո՞ւ է այդ թվով ուրախացել, եթե մինչ այդ սեպտեմբերին ավելի լավ ցուցանիշ էլ է եղել՝ 34 տոկոս աճ: Սակայն ո՛չ սեպտեմբերի 34, եւ ոչ էլ՝ նոյեմբերի 25.7 տոկոս աճը բանի պետք չեն՝ հաշվի առնելով մեկ պարզ փաստ: Անցած տարվա սեպտեմբերին վիճակագիրները ներկայացրել են արտահանման հսկայական անկում՝ 17 տոկոսանոց: Նոյեմբերին էլ անկումը 5 տոկոս էր: Այսինքն, այս տարվա փաշինյանական այդ ցնցող աճերն անցած տարվա այդ խայտառակ անկումների համեմատությամբ են եւ բացարձակ արժեքներով իրենցից բան չեն ներկայացնում: Մեկ հետաքրքիր փաստ եւս. անցած տարվա հոկտեմբերին վիճակագիրները ներկայացրել են արտահանման 12 տոկոսանոց աճ: Սա, հասկանալի է, նախորդած եւ հաջորդած գերանկումների ֆոնին պարզապես զավեշտ է եւ սովորական նկարչության տպավորություն է թողնում: Բայց հարցը դա չէ: Պարզապես նշենք, որ այս տարվա հոկտեմբերին էլ ունեցել ենք արտահանման ընդամենը 1.9 տոկոս աճ, այսինքն, հենց այս թիվն է հիմնավորում, որ անցած տարվա համեմատ ոչ մի լուրջ դինամիկա այս ուղղությամբ եւս չունենք: Եթե նշենք նաեւ, որ «հանցավոր իշխանությունների» ժամանակներում սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին ունեցել ենք համապատասխանաբար 34.1, 24.8 եւ 23.6 տոկոս աճ, եւ փաշինյանական ռեկորդներից բան չի մնում: Առավել եւս, եթե հիշեցնենք, որ այս տարվա հունվար-նոյեմբերի կտրվածքով ունեցել ենք արտահանման մոտ երեք անգամ պակաս դինամիկա՝ 2017թ. համեմատ (9 եւ 23.5 տոկոս): Իսկ եթե ընդհանրացնենք, պատկերը սա է. ինչպես նաեւ վիճակագրության ներկայացված ամբողջական պատկերն է ցույց տալիս, գործնականում չկա եւ ոչ մի ուղղություն, որտեղ 2017թ.-ի՝ «նախահեղափոխական» ժամանակների համեմատ ունենք տնտեսական դինամիկայի որեւէ բարելավում: Ընդհակառակը, դինամիկայի անկումները համատարած են: Ու դա չնայած այն բանին, որ վիճակագիրները մի լավ չարչարվել են՝ գոնե մի փոքր «պատշաճ տեսքով» թվեր ներկայացնելու համար: Բայց չի ստացվում. մի տեղ մի թիվ կավելացնես, մի տաս տեղից դրա «ականջները կցցվեն»: Առավել եւս, որ թվեր ներկայացնելն ու դրանցով «դուխով» խաղալն էլ, վերջին հաշվով, ոչ մեկին պետք չէ. ամեն ոք ոչ թե վիճակագրությամբ, այլ իր մաշկի վրա է զգում՝ վիճակը գոնե մազաչափ լավացե՞լ է, թե՝ ոչ: Չնայած` այս դեպքում թվերը եւս ցույց են տալիս, որ ամեն ինչ միայն կատաստրոֆայի ուղղությամբ է գնում:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА