o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ

27.12.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ

Խոշոր հաշվով, Առնետի տարին ոչ թե 2020-նն է, այլ դա սկսվել է 2018-ի ապրիլին: Պարզապես գալիք տարում թերեւս գլխանց կտեսնենք «առնետությունների» ավելի խտացված տարբերակ: Եվ դեռ տարին չսկսված` դրա օրինակը տեսանք` ի դեմս կասկածելի քաղաքացիություն ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի, ով իր ստորագրությամբ դարձավ վարչախմբի ուղղակի հանցակից:

«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

 

ՏՈՏԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԴ-Ի ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

Եվ այսպես, Սահմանադրության երաշխավորի պարտականություն ունեցող Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին պետականորեն կաշառելու մասին օրենքը, որի սահմանադրականությունը փորձագետների գնահատմամբ զրոյական է: Արմեն Սարգսյանը փաստացի ընտրեց վատագույն տարբերակը` սեփական ստորագրությամբ դա վավերացնելը: Մինչդեռ նա ուներ եւս երկու տարբերակ` ուղարկել այդ օրենքը ՍԴ քննությանը, կամ գոնե անձամբ չստորագրել` դա թողնելով Արարատ Միրզոյանին: Սակայն նա նախընտրեց դառնալ սահմանադրական կարգի տապալման հանցակից: Եվ այն, որ նա գործարքի մեջ է վարչախմբի հետ, կամ էլ դրսից կառավարվում է նույն կենտրոնից, ինչ Նիկոլը, այլեւս ակնհայտ է: Քանզի նրա ստորագրելուց 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք գործեցին ՍԴ շենքԵվ ասում են, որ առավոտյան նախատեսված է Հրայր Թովմասյանի հարցաքննությունը, եւ սպասվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվելու: Ինչ վերաբերում է նրա սահմանադրորեն ամրագրված անձեռնմխելիությանը, ապա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրինակով արդեն առիթ ունեցել ենք համոզվելու, որ վարչախմբի հանցագործ կամակատար դարձած իրավապահ կոչեցյալները հեշտությամբ դա անտեսում են: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ-ի դեմ հարձակումների վերսկսմանը, ապա Հրայր Թովմասյանի սանիկին նոր մեղադրանք է առաջադրվել, եւ նրան կրկին պատրաստվում են կալանավորել: Ըստ իրավապաշտպան Արսեն Բաբայանի. «Հիմա Փաշինյանի թիմը փորձում է գրոհել Սահմանադրական դատարանը այլ տեղից: Վստահ եմ, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից իշխանությունների թիրախում հայտնվելու են Սահմանադրական դատարանի մնացած դատավորները: Նրանց էլ են ճնշելու, նրանց հարազատներին էլ են ձերբակալելու, նրանց ընտանիքի անդամներին էլ են հալածելուՄի խոսքով, կիրառելու են 37թ. հատուկ բռնաճնշումների ողջ մեխանիզմը: Իսկ այս օրենքն այն «փրկօղակն» է, որը, ըստ փաշինյանական տրամաբանության, թույլ կտա ՍԴ դատավորներին ազատվել այդ դժոխքից»:

Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

Իրականանում են նաեւ այն կանխատեսումները, որ ՍԴ-ից հետո գալիս է մամուլի հերթը: Ինչքան էլ Նիկոլը պնդի, որ մամուլը այդքան ազատ երբեք չի եղել, սակայն «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի բացարձակ ապօրինի կալանավորումը վկայում է հակառակի մասին: Ի դեպ, նրան առաջադրված մեղադրանքը իբր զբաղված էր մարտի 1-ի գործով տուժողին կաշառքի միջոցով ցուցմունքից հրաժարվելու մղելով, իր ողջ աբսուրդայնությամբ տեսանելի դարձավ բոլորին, երբ ամենեւին էլ ընդդիմադիր չհամարվող «Ժողովուրդ» թերթը հրապարակեց այդ անձնավորության  ցուցմունքները: Պատկերավոր ասած, դա նույնիսկ պետքարան տանելն է ամոթ, քանզի այդտեղ չկա որեւէ հիշատակում ոչ միայն նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, այլեւ անգամ քչից-շատից բարձրաստիճան որեւէ ոստիկանական սպայի մասին: Պատահական չէ նաեւ այն, որ տավա ընթացքում ԶԼՄ-ների դեմ որեւէ ոտնձգություն այդպես էլ չի պատժվել, ուստի Նիկոլի հավաստիացումներն ազատ մամուլի մասին, պարզապես ստախոսություն եւ երեսպաշտություն են: Ի դեպ, լրատվամիջոցների աշխատանքներին խոչընդոտելուն լծվել է նաեւ Սորոսի գրասենյակը իր գրանտակերներով

«ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒՆՏ». ՉԱՐԱԳՈՒՇԱԿ Է ՀՆՉՈՒՄ

ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ԶՐՈ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

Այն, որ վարչախումբը երկիրն ամբողջովին վերածել է էժանագին կրկեսի, ակնհայտից էլ ակնհայտ է: Սակայն որպեսզի դա չթվա սուբյեկտիվ տեսակետ, մեջբերենք, թե, օրինակ, ինչպես է տարին գնահատում պատմաբան Գագուկ Արծրունին, ով երբեք աչքի չի ընկել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի նկատմամբ համակրանքով.

Կոռուպցիան մինիմումի է հասցվել ստորին օղակներում,

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

տեղի է ունեցել որակյալ ասֆալտապատում,

մարզերում կա որոշ կոմունիկացիաների շինարարություն,

որոշ աշխատողների աշխատավարձը բարձրացել է 5000-10.000 դրամով

Հետո՞... Կարծես թե սրանով սպառվեց այն բոլոր դրականը, որ իշխանություններն արել են 2019թ.-ին, իսկ փոխարենն իշխանությունները...

սեփականաշնորհել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերը,

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

օդի մեջ է մնացել նոր Սահմանադրության մշակումը,

ապաբարոյականացվել է ազգայինպետական, մշակութային ողջ համակարգը: Ազգայինն ու պետականը դուրս են մղվել ամենուրեք;

աննախադեպ հարձակումները բանակի, ազատամարտի մասնակիցների, գեներալիտետի, եկեղեցու վրա,

օրինականացվել եւ թալանվում է երկրի բյուջեն` պարգեւատրումների, վոյաժների անվան տակ` 0 գործնական արդյունքով,

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

ամեն օր մի նոր «մուտիլովկա» է մատուցվում ժողովրդին` ծածկելու երկրի դեմ հառնած պրոբլեմները,

բյուջեի հաշվին պահվում է ֆեյքերի 20-30.000-անոց մի բանակ, ովքեր, սրբությունը մոռացած, ամենավերջին բառերով վիրավորում են Նիկոլից տարբեր կարծիք ունեցող ցանկացածին: Ու մեկը չկա այդ բիդլոյին հարց տա, թե ո՞րն է քո արածը հայրենիքի հանդեպ, բացի 5000 դրամով ֆեյքեր գրելուց,

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

կատարյալ ֆիասկո է Արցախի հարցում: 30 տարում, ո՞վ էր լսել Արցախի ադրբեջանական համայնքի մասին, որի հետ նույնիսկ համանախագահներն են արդեն հանդիպում:

• ...եւ այլն, եւ այլն... Բոլորը հո չե՞ս թվարկի:

Խոշոր հաշվով, գնահատականը բավականին սպառիչ է: Իսկ թե շարունակությունն ինչպիսին կլինի մյուս տարի` այդ բոլոր բացասական երեւույթները էլ ավելի կխորանան: Եվ վարչախմբի միակ դարդուցավն այժմ, թե ինչպես երկարաձգել սեփական իշխանությունը եւ միաժամանակ տարբեր արտաքին տերերին տված խոստումները կատարել: Այդ նույն «տերերին» «քցելը» դժվար է պատկերացնել, քանզի քայլասերվածներն իրենց պարագլուխ Նիկոլով հանդերձ, վաղ թե ուշ դրսում ապաստան ստանալու խնդիր են ունենալու: Եվ այդ ամենը կյանքի կոչելու համար, բնականաբար, որդեգրվել է որոշակի մարտավարություն:

«ԶԼԱՓԱՄԱՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ», ԿԱՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄՀԱՐԸ

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ

Բայց միաժամանակ խնդիր է դրված բռնապետական ճնշումներ բանեցնելու բոլոր անհամաձայնների նկատմամբ: Արդեն իսկ փաստ է, որ ոստիկանությունը վերածվել է հիմնականում ցույց ցրող եւ ընդդիմադիրներին ամենաբիրտ ձեւով ցուցադրաբար ձերբակալելու գործիքի: Ինչ վերաբերում է հանցավորության դեմ պայքարին, ապա  այդտեղ ոստիկանության արդյունավետությունը ծայրաստիճան ընկել է: Քայլասերվածների համար հանցագործները վտանգ չեն, վտանգ են ինքնուրույն քաղաքացիները, ում դեմ էլ ուղղվում են ոստիկանապետական ջանքերը: Բայց միաժամանակ ռեպրեսիվ թափանիվն ուժեղացնելը հետապնդում է եւ այլ նպատակ` հետաձգել սեփական թիմի պառակտումները: Ռեպրեսիվ ուժի ցուցադրումը ռեալ չվախեցնելով հանդերձ ընդդիմությանը, միաժամանակ վախեցնում է այն թիմակիցներին, ովքեր մտածում են առնետավազքի մասին: Քանզի եթե բիրտ միջոցներ կիրառվում են ընդդիմության նկատմամբ, ապա հաստատ էլ ավելի բիրտ կվարվեն սեփական թիմակիցների հետ, ովքեր մտածում են առավել ապահով նոր տերեր ճարելու մասին:

Իրանը պատասխան հարված կհասցնի. Սուրեն Սարգսյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА