o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սորոսականները որոշել են եկեղեցու «հարցերը» լուծել, իսկ ԼԳԲՏ- ներին` կանաչ լույս ապահովել

25.12.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սորոսականները որոշել են եկեղեցու «հարցերը» լուծել, իսկ ԼԳԲՏ- ներին` կանաչ լույս ապահովել

2020թ. հունվարին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում երկու թեմատիկ զեկույցներով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, այսպես ասած, մշտադիտարկման ամփոփ արդյունքները:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

Քննարկումը, որը վարում էր Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, զուրկ էր հայապահպան, պետականաշեն մոտեցումներից: Մասնակիցները անվերջ դժգոհում էին ոստիկանության աշխատանքից, դատարաններից, պետական ապարատներից, զանազան գերատեսչություններից, իսկ ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ ԼԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ, կարծես, աղերսում էր, որ հրատապ մի հնար բանեցվի, որպեսզի Հայաստանում ԼԳԲՏ անձինք լինեն անկաշկանդ եւ շատ «սիրված»: «Նոր» հայաստանյան իրավիճակը զարհուրելի էր այն մասով, որ նման ապազգային հավաքին մասնակցում էին պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաններ, իսկ ավելի զավեշտալի էր այն հանգամանքը, որ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը բացատրություններ էր տալիս Սորոսի կարկառուն ներկայացուցիչներին` իր գործընկերոջ արտահայտած մի քանի մտքի համարՈրպեսզի պարզ լինի, թե ովքեր են վերոնշյալ նախաձեռնության հեղինակները, հստակեցնենք, որ «‹Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստան» կազմակերպության գործառնական ծրագիրն է, որին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարտա Այվազյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրականը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան ԳրիգորյանըՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է: Այսինքն` ստացվում է, որ այն, ինչ քննարկվել է, եղել է կառավարության համաձայնությամբ ու բավական լուրջ մասնակցությամբ եւ, իհարկե, Սորոսի բարձր հովանու ներքոԻսկ ի՞նչ էին նրանք զեկուցում, ո՞ւմ էին զեկուցում կամ ինչի՞ մասին են պատրաստվում բարձրաձայնել Ժնեւում, թերեւս ամենակարեւորն է: Առանց որեւէ հոգեւորականի մասնակցությամբ տեղի ունեցած այս քննարկմանը` սորոսականները ներկայացրել են իրենց «ամփոփ դիտարկումների» փաթեթը, որտեղ կա անդրադարձ նաեւ կրոնի ազատությանը: Իրենց «ամփոփ արդյունքներում» վերջիններս գրում են, ավելի ճիշտ` ցեխ են շպրտում, թե` «պետության աշխարհիկ հիմքը ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միտամտող կեցվածքի պատճառով: Չարաշահելով ՀԱԵ-ի բացառիկ առաքելության մասին սահմանադրական դեկլարատիվ դրույթը, թե՛ պետական իշխանությունները, թե՛ ՀԱԵ-ն ներկայացնում եւ գովաբանում են ՀԱԵ-ն` որպես «պետական եկեղեցի»: Այն ունի ոչ միայն օրենքով  նախատեսված կրթական համակարգ եւ զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ  նաեւ չարաշահում է իր դիրքը` միջամտելով այդ կառույցների գործունեությանը եւ խախտելով դրանց աշխարհիկ բնույթը: «ՀԱԵ-ի պատմության» պարտադիր առարկայի ուսուցման բովանդակությունը եւ դասավանդման ձեւը հանրակրթական դպրոցներում  տեղեկությունն ու գիտելիքը չեն հաղորդում օբյեկտիվ, քննադատական եւ բազմակարծիք տեսանկյունից եւ փաստացի հավասարազոր է կրոնական քարոզի: Բանակում կատարվում են զորակոչիկների զանգվածային մկրտություն, ամենօրյա առավոտյան աղոթքներ, որոնք, ըստ պնդումների, իբր թե  կամավոր են: Միեւնույն ժամանակ, օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների  անդամակցության արգելքներ են նախատեսվում ոստիկանությունում, ԱԱԾ-ում, փրկարարական ծառայություններում աշխատողների, ինչպես նաեւ զինված ուժերում ծառայողների համար, եւ գործնականում այդ արգելքները չեն տարածվում ՀԱԵ-ի հետեւորդների նկատմամբ: Կառավարական նախկին եւ գործող պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ նրանք իրենց հավատարմությունն են հայտնում  ՀԱԵ-ին կամ սուր քննադատության են ենթարկում կրոնական այլ կազմակերպություններին` հաճախ հատելով ատելության խոսքի սահմանը, նպաստում են ճեղքվածքի առավել խորացմանը»:

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Սակայն, սա դեռ ամենը չէ, սորոսականները նաեւ մի շարք առաջարկություններով են հանդես եկել, որտեղ ուղղակիորեն առաջարկում են թուլացնել ՀԱԵ-ի դիրքերն ու կանաչ լույս վառել աղանդավորների համար: Այսպիսով` առաջարկում են «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը` ըստ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների (2011 եւ 2018 թթ.), հատկապես ՀԱԵ-ի գերիշխող դիրքի, կազմակերպությունների գրանցման նվազագույն պահանջների բարձր լինելու եւ քարոզը որպես հոգեւորսություն պիտակելու մասերով: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «Պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցներում դասավանդման ծրագիրը համապատասխանեցնել ԵԱՀԿ-ի Տոլեդոյի սկզբունքներին: Արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգեւորականների կրոնական ծեսերին: Վերացնել կրոնական կազմակերպություններին անդամակցելու օրենսդրական սահմանափակումները եւ արգելքները իրավապահ մարմինների ու զինվորական ստորաբաժանումների ծառայողների համար: Քայլեր ձեռնարկել այլ կրոնների դեմ ուղղված պրոպագանդայի ու ատելության խոսքի ուղղությամբ եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

Ընդ որում` սա միայն հոգեւորի մասով, սորոսականների մի ամբողջ առաջարկությունների փաթեթ էլ նախապատրաստել են կանանց բռնության թեմայով` առաջարկելով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան` առանց վերապահումների եւ փոփոխություն կատարել ազգային օրենսդրությունում, այդ թվում` Քրեական օրենսգրքում: Իսկ ԼԳԲՏ-ականների համար առաջարկվում է արտոնյալ պայմաններ ստեղծել: Եվ այս ամենն արդեն իսկ զեկուցվել է Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի` Հայաստանի մասով նախնական նիստի  ժամանակ: Այսքանից հետո` կարելի է միանգամից պատկերացում կազմել, թե օտարերկրյա գործակալներ ասելով, ո՞ւմ էր ակնարկում վարչապետը, եւ ինչո՞ւ այդպես էլ չբացահայտեցին դրանք: Փաստացի, տարին ամփոփվում է նոր մարտահրավերներով, իսկ թիրախում կրկին առաջին քրիստոնյա ազգի հոգեւոր զգացմունքներն են: Թե հանուն հավատի զոհվող ազգը որքանով կկարողանա դիմակայել այս անգամ` պայքարն առջեւում է` վասն հավատո, վասն հայրենյաց:

Վարչապետը ժամ առաջ պետք է հրաժարական տա․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА