o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտված չարաշահումներից մինչեւ ձեռքբերումներ. Նկարիչների միությունն ամփոփեց տարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.12.2019 21:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Բացահայտված չարաշահումներից մինչեւ ձեռքբերումներ. Նկարիչների միությունն ամփոփեց տարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում Հայաստանի նկարիչների միության անդամները  նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ  գլխավորությամբ, ամփոփեցին միության մեկ տարվա գործունեությունը: Մինչ Ս. Սաֆարյանը հաշվետվության կարգով ներկայացնում էր տարվա ընթացքում արված աշխատանքները, լրագրողներին հետաքրքրող թեման, իհարկե, ամիսներ շարունակ շրջանառվող, միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման տարիներին կատարված չարաշահումների թեման էր: Բայց, նախքան չարաշահումներին անցնելը Ս. Սաֆարյանը գերադասեց ամբողջությամբ անդրադառնալ իր մեկ տարվա կատարած աշխատանքներին. թվարկելով տեղի ունեցած ցուցահանդեսներից մինչեւ միության անդամների ստացած նկարչական պարագաներն ու վերանորոգումները.

Ինչպես է ռուսական ավիացիան ոչնչացնում թուրքական տանկերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 «Ինչպես խոստացել էինք համագումարի ժամանակ, միության 65 տարեկանից բարձր անդամների համար անվճար տրամադրվեցին ցուցասրահները, նաեւ տպագրվեցին ցուցահանդեսների գովազդային պաստառները: Ինչպես նաեւ միության երկու անդամի տրամադրել ենք բժշկական օգնություն: Միության ստեղծագործական տանը կատարվել է մասնակի վերանորոգում, հիմնովին վերանորոգվել է միության ադմինիստրատիվ 3 գրասենյակ եւ 3 սրահների հարդարում: Մարվել է նախկին նախագահության սխալ կառավարման արդյունքում գոյացած 18 մլն դրամի պարտքը, որը գոյացել էր ԱԱՀ չվճարելու պատճառով: Առաջին անգամ կատարվել է ֆինասատնտեսական վերլուծություն, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ պատասխանատվության է կանչվել նախկին նախագահը: Այս պահին գործը նախաքննության փուլում է եւ ինչպես գիտեք այդ ժամանակահատվածում գաղտնիության վարկածը կա, չենք կարող շատ բաներ ասել, ավարտից հետ արդեն պատկերը ամբողջովին կունենանք»,- ասաց Սաֆարյանն ու «Իրավունքի» այն հարցադրմանը, թե պարոն Աղամյանը հարցազրույցների ընթացքում ասել է, թե իրեն ոչինչ չեն տեղեկացրել իրավապահ մարմինները, ներկա նախագահը հստակեցրեց. «Գործը նախաքննության փուլում է, մեր իրավապահ մարմինները իրենց գործը շատ լավ գիտեն, մենք չենք, որ պետք է զբաղվենք այդ հարցով»:

Արթուր Ալեքսանյանը չի ափսոսում, որ ոսկե մեդալը տվել է Կարեն Գիլոյանին (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում», իսկ հանդիպումն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА