o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահն ունի երեք հնարավորություն, թե ինչպես վարվել սդ դատավորներին օրինական կաշառք առաջարկելու օրինագծի հետ

24.12.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀ նախագահն ունի երեք հնարավորություն, թե ինչպես վարվել սդ դատավորներին օրինական կաշառք առաջարկելու օրինագծի հետ

Նախագահական ինստիտուտի դերակատարությունը, մասնավորապես` նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունն այդպես էլ ողջ տարին մնաց հանրության համար առնվազն չընկալված, իսկ մեծ հնչեղություն ստացած խնդիրների ժամանակ` զերծ որեւէ մեկնաբանությունից: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

«ԱՄԵՆ ՕՐ ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԱՍԵԼՈՎ` ԽՈՍՔԸ ՄԱՇՎՈՒՄ Է»

– Պարոն Պողոսյան, տարվա ընթացքում ՀՀ նախագահի հասցեին ամենաշատ քննադատությունը հնչում էր նրա համար, որ ամենասուր իրավիճակներում կոչով կամ դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս: Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը կաշկանդված եւ ինչո՞ւ է լռում:

Առաջին հերթին` պետք է հասկանալ ինստիտուտի փոփոխությունը, եւ դրանից բացի, թե քանի անգամ է նախագահը նաեւ միասնականության կոչերով դիմել: Ցանկացած ժամանակ, երբ նա կոչով դիմում է, այնտեղ կա միասնականության, իրար հանդեպ հոգատարության, համաշխարհային ընկալման մասին անդրադարձ: Մեկ անգամ չէ, որ ասել է` ճիշտ է, մենք փոքր երկիր ենք, բայց գլոբալ, համաշխարհային ազգ ենք, որովհետեւ տարբեր տեղերում կանք: Այս մեսիջը ոչ միայն արտաքին երկրների համար է, թե երբ Հայաստան եք ասում, ընկալեք, որ 10 միլիոն հայություն է, եւ նույնիսկ ձեր սեփական քաղաքացիների մի մասնիկը կարող է լինել, այն նաեւ մեզ է վերաբերում: Այնպես որ, կոչերը միշտ եղել են: Հարցն այն է, թե արդյոք կարիք կա ավելի մանրամասնել, որովհետեւ ամեն օր նույն բանն ասելով` խոսքը մաշվում է: Երեւի, այստեղ խնդիր պետք է դնենք, թե ինչ մշակույթով պետք է ռազմավարական հաղորդակցման հարցն առաջ տանենք: Ամեն մեկը կարող է վաղը չէ մյուս օրն ասել` օրինակ, լավ չեք անդրադարձել այս հարցին, դիմացինն էլ ասի` տեսեք` մի քանի տարի առաջ ասել եմ: Մի անգամ ասելով չէ, այնքան պետք է ասենք, որ վարքագիծը սկսվի փոխվել, բայց դրա ամրապնդումը գործողությամբ է լինելու: Ամեն ինչը պետք է համակարգված դիտարկել, ինձ թվում է` ժամանակի ընթացքում նաեւ այդ ընկալումը պետք է լինի, որ ամեն օր ասելն էլ է միգուցե սխալ: Ամեն դեպքում, առիթի դեպքում պետք է այդ կոչերը հնչեն, եւ ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանը, երբ առիթը լինում է, միշտ էլ իր կոչերի մեջ, անպայման, գոնե մեկ նախադասությամբ, անդրադառնում է միասնականությանը: Օրինակ, երբ նայենք դեկտեմբերի 10-ի` Արցախի Հանրապետության հանրաքվեի տարեդարձի առթիվ իր խոսքը` նույն ձեւով միասնականության կոչեր էին հնչում:

​​​​​​​«Կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»

Գրեթե ողջ տարին ՀՀ նախագահը պաշտոնական այցերով այս կամ այն երկրներում էր: Նույնիսկ սոցցանցերում կատակում էին, թե Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով նաեւ Հայաստան է եկել: Ի վերջո, ի՞նչ արդյունքներ ունենք այդ բազմազան այցերից:

Առնվազն այդ բոլոր այցերն ունեն արդյունքներ: Բոլորս կարող ենք տեսնել, որ, օրինակ, վերջին երկու այցերից դեպի Միջին Արեւելք, ոչ միայն Հայաստանն է սկսել Միջին Արեւելքի տարբեր երկրներում ընկալվել, այլեւ քո երկրի նախագահին արդեն հրավիրում են այնպիսի միջազգային համաժողովների, ինչպիսին է Դոհայի կամ Աբու Դաբիում տեղի ունեցած տնտեսական ֆորումները: Ավելին` ՀՀ նախագահն այնտեղ բացման խոսք է ասում: Սա նշանակում է, որ մեր երկրի հանդեպ հարգանքն ու պատիվը գիտակցվում է: Դրանից բացի, ստորագրվեց պայմանագիր, որ ապագայում, եթե ամեն ինչ լավ լինի, հաջորդ տարի  կունենանք շատ մեծ արեւային կայան, որը նույնիսկ իր համազորությամբ հավասար է լինելու ատոմակայանի արտադրանքին: Ընդ որում` բնական ռեսուրսների օգտագործում չի լինելու, այլ միայն արեւն է օգտագործվելու: Մնում է ճիշտ ձեւով սա իրականացվի, ինչն արդեն նախագահականի դաշտում չի գտնվում: Նախագահն այդ դուռը բացել է, պետք է կարողանալ այդ հնարավորությունից օգտվել: Այդպիսի դռներ շատ են բացել, էլ չասեմ, որ միջազգային մակարդակի ամենամեծ ժողովներից մեկին նախագահի մասնակցությունը, որը մտքերի գագաթնաժողովն էր: Շատ ժամանակ դուք տեսնում եք, որ տարբեր մեծ մարդիկ, որոնք նույնիսկ Հայաստանի տեղը չէին իմանում, այցելում են այստեղ: Բնականաբար, հենց առաջին օրը չէ ամեն ինչ որոշվելու, բայց այդ այցելությունների հիման վրա նախապատրաստվելու են ծրագրեր, որոնք ապագայում կտան արդյունքներ:

Նոր նշանակում Արմեն Սարգսյանի որոշմամբ

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ»

– ԱԺ-ն ընդունում է վիճահարույց օրենքներ եւ գնդակը գլորում նախագահականի դաշտ: Եվ հիմա շատ սուր քննարկվում է, թե ինչպես է վարվելու Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորներին օրինական կաշառք հրամցնելու օրինագծի հետ` կստորագրի՞ դառնալով, այսպես ասած, քաղաքական մեծամասնության «հանցակիցը», թե` ոչ:

Սա քաղաքական մեկնաբանություն է, իսկ նախագահի ինստիտուտը քաղաքական դաշտում չէ: Շատ լավ հասկանում եմ, թե քաղաքական դաշտում, ինչու են խնդրին այդպես նայում եւ շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ եղել եմ այդ քաղաքական կոշիկների մեջ ու պատկերացնում եմ, որ այս կամ այն կողմի խնդիրները ինչպես են դրվելու: Ուրախ կլինեի, որ մեզ մոտ այլ մշակույթ լիներ եւ, օրինակ, նույն Ազգային ժողովում արտախորհրդարանական մի քանի լսումներ անցած լինեին այս տեսակի նախագծերը: Բայց պետք է մեր իրականությունից ելնենք: Երբ օրենքը ԱԺ-ից գալիս է նախագահական, անկախ նրանից, թե ով ինչպես է քվեարկել, բոլորի օրենքն է, մի կողմ ենք դնում, թե ովքեր են դրական ու բացասական արտահայտվել: Այսքան ձայնով անցել է, օրենքը համարվում է ընդունված եւ գալիս է վավերացման: Երբ գալիս է այն նախագահական, կա երեք հնարավորություն` այդ փաստաթղթի հետ վարվելու` ստորագրել եւ դրանից հետո այն կդառնա օրենք, ուղարկել Սահմանադրական դատարան` ստուգելու սահմանադրականությունը եւ ընդանրապես` որեւէ գործողություն չանել: Այս պարագայում հետեւանքն այն է, որ երբ ոչինչ չեն անում, չեն ստորագրում 21 օր անցնելուց հետո` հինգօրյա ժամանակում ԱԺ նախագահը ստորագրում է օրենքը եւ հրապարակում այն, ու օրենքը համարվում է ընդունված: Առնվազն տեսնում ենք, որ սկսվել է ինչ-որ կոնսուլտացիաների փուլ, տարբեր մարդկանց հետ է հանդիպում  նախագահը: Տեսնենք, թե ինչով կավարտվի: Ուրախ եմ, որ նախագահականում ուշադիր հետեւում են բոլոր կարծիքներին, սա շատ օգնում է, բայց, ի վերջո, նախագահի ձեռքում է լինելու, թե որ հնարավորությունը կօգտագործվի:

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

«ԱՅԴ ԱՄԵՆԻ ՄԵՋ ՉԿԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

– Դուք նշում եք, որ այդ այցելությունները, վարկանիշի առումով, լավ են մեր երկրի համարբայց ժողովուրդն առաջին հերթին շոշափելի արդյունքներ է ակնկալում...

Բայց նաեւ ժողովուրդը պետք է հասկանա, թե սահմանադրական փոփոխություններից հետո` որն է նախագահի ինստիտուտի դերակատարումը: Եթե այդ դերակատարումն այն է, որ նա Հայաստանը պետք է ներկայացնի, բնականաբար, պետք է բոլոր հրավերներից օգտվել, իսկ իրեն շատ են հրավիրում: Կարո՞ղ է նախագահը մի տեղ գնացել է, որտեղից հրավեր չի եղել, իհարկե` ոչ: Ինչո՞ւ այդ հրավերները չօգտագործենք, եթե դրանք կան: Ֆունկցիոնալ իմաստով` հասկանում եմ, որ դեռ կա ընկալման խնդիր, մարդիկ դեռ ենթագիտակցաբար հին նախագահական ինստիտուտի դերակատարումն են պատկերացնում: Օրինակ, եղել է նույնիսկ իրավիճակ, երբ ամբողջ ամսվա ընթացքում նախագահականի ստացած նամակների քանակի 99,9 տոկոսը վերահասցեագրվել է գործադիր կամ օրենսդիր մարմիններին: Այս խնդիրը ժամանակի ընթացքում պետք է կարգավորվի եւ ընկալվի նախագահական ինստիտուտի նոր դերակատարությունը: Մարդկանց մեծամասնության հարցի լուծման խնդիրը գտնվում է կա՛մ գործադիրում, կա՛մ օրենսդիրում, ոչ թե նախագահականում: Եվ նախագահն իրավունք չունի իշխանության որեւէ ճյուղի գործունեության մեջ խառնվել: Բոլոր երեք իշխանությունները պետք է իրենց զսպման եւ բալանսավորման ինստիտուտներով կարողանան հավասարազոր ձեւով իրար զսպել, հավասարացնել, աշխատել: Այստեղ կա հետաքրքիր գործընթաց, բայց այդ ամենի մեջ չկա նախագահի դերակատարությունը:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

Մի կողմից նշում եք, որ ՀՀ նախագահական ինստիտուտի դերակատարությունն առաջվանը չէ, ՀՀ նախագահը սահմանափակված է իր լիազորություներով, բայց մյուս կողմից էլ, տեսնում ենք, որ 2020 թվականի բյուջեով 430 միլիոն դրամով ավելացվում է նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը: Այստեղ պարադոքս չե՞ք տեսնում:

Պետք է ընկալենք, որ 2018 թվականից սկսած` Հայաստանն անցել է ծրագրային բյուջետավորման: Իսկ սա նշանակում է, որ ցանկացած ինստիտուտ պետք է ներկայացնի իր ծրագիրը, թե որոնք են կյանքի կոչվելու, եւ այն թափանցիկ, նախօրոք ներկայացվում է Ազգային ժողովին` մինչեւ բյուջեի քվեարկությունը եւ հաստատումը: Պարադոքսալ խնդիր, եթե լինում է, պետք է հանրությունը դիմի հենց այն մարդկանց, ովքեր ստանում են այդ փաստաթղթերը, որպեսզի ծրագրերի որակի քննարկման դաշտ ձեւավորի Ազգային ժողովը: Այստեղ եթե ԱԺ-ն խնդիրներ է տեսել, թե այն ծրագրերը, որոնք նշվել են, ինչի համար է արվելու այս ինստիտուտում, այդ ավել գումարների հարցերը պետք է ի սկզբանե դրվեր: Բացի դրանից, չմոռանանք, որ խորհրդարանական տեսակի երկրներում վերահսկողը Ազգային ժողովն է: Հույս ունեմ, որ երբ կգա 2020 թվականի հաշվետվությունը այդ ծրագրերի իրականացման պատասխանների պահանջատերը կլինի հենց Ազգային ժողովը: Ի վերջո, խորհրդարանը, ինչպես բյուջեն հաստատում է, այնպես էլ կարող է վերահսկել: Եվ ցանկացած ինստիտուտի հանդեպ այս մոտեցումը պետք է լինի, թե այդ ինչն էր, որ ավել եք պլանավորել, արդյոք դրա կարիքը կա, որակական արդյունքները որոնք են:

Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА